«Ջեյմս Հեթֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
Ջեյմսը սկսել է նվագել դաշնամուր 9 տարեկանից, այնուհետև նվագել է հարվածային գործիքներ և վերջապես անցում կատարել [[կիթառ]]ին։ Նրա առաջին խումբը եղել է «Obsession»-ը։ Այնուհետև, գալով Լա Բրեա քաղաք, Ջեյմսն ընդունվում է Brea Olinda դպրոց։ Այստեղ է նա հանդիպում Ջիմ Մուլլիգանի և Հյու Տաններին, ում հետ ստեղծում է Phantom Lord խումբը։ Սակայն երբ Հեթֆիլդն ավարտում է դպրոցը, վերադառնում է Դաունի, որտեղ ստեղծվում է իր մասնակցությամբ 3-րդ խումբը` Leather Charm-ը։ Այն կազմված է լինում իր առաջին խմբի անդամներից, սակայն ավելանում են ևս երկուսը։ Այս խումբն ավելի մեծ հաջողություն է ունենում, քանի որ երգում էին իրենց գրած երգերը։
Ջեյմսն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, հին կիթառների հավաքածուն լրացնելով, սքեյթբորդով, սնոուբորդով, ջրային դահուկներով, իր ավտոտնակում աշխատելով, ավտոմրցարշավերին հետևելով։ Ջեյմսին դուր են գալիս այնպիսի կատարողներ, ինչպիսիք են [[Black Sabbath]]-ը, Motorhead-ը, Lynyrd Skynyrd-ը, Thin Lizzy-ն, Tom Waits-ը, Nick Cave-ը и Ted Nugent-ը։ Ջեյմսն ամուսնացել է Ֆրանչեսկա Թոմասի հետ [[1997]] թվականին, ունի 3 երեխա։