«Մաշկ (մարդու)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2746 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Մաշկի այրվածքներն առաջանում են էլեկտրական,քիմիական,ջերմային,ճառագայթային ներգործությունից:Այրվածքի դեպքում խանգարվում են մաշկի ֆունկցիաները,և ախտահարույց [[մանրէ]]ներն անարգել թափանցում են օրգանիզմ:Մարմնի մակերեսի 1/3-ի այրվելը վտանգավոր է կյանքի համար:Տարբերում են այրվածքների չորս աստիճան:Առաջին աստիճանի այրվածքի դեպքում մաշկը կարմրում է,այտուցվում և ցավում:Անհրաժեշտ է այրված հատվածը լվանալ խմելու [[սոդա]]յի ջրային լուծույթով,վրան քսել չեզոք [[յուղ]] կամ ախտահանիչ քսուք:Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ,որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը:Վերնամաշկից զուրկ [[հյուսվածք]]ները կարող են վարակի պատճառ դառնալ:Առավել վտանգավոր են երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքները:Երրորդ աստիճանի այրվածքի դեպքում ածխանում են խորը
հյուսվածքները:Նշված երեք դեպքերում այրվածքի վրա դնել մաքուր վիրակապ և անհապաղ դիմել բժշկի:
 
==== Մաշկի ցրտահարվելը ====
Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերի՝ քթի,[[ականջ]]ների,դեմքի մաշկը,ինչպես նաև ձեռքերի,ոտքերի մատները:Ցրտահարմանը նպաստում են քամին,[[օդ]]ի բարձր խոնավությունը,ջրաթափանց հագուստը,նեղ կոշիկը:Ցրտահարվելիս [[հյուսվածք]]ների վնասման աստիճանը կախված է ցրտի ազդեցության տևողությունից և ուժգնությունից:Տարբերում են ցրտահարության չորս աստիճան:Առաջին աստիճանի ցրտահարության դեպքում մաշկը կարմրում է,ապա գունատվում և կորցնում զգայնությունը:Ցրահարված մասի վրա դնել ջերմամեկուսիչ փաթաթան և թողնել այնքան ժամանակ,մինչև առաջանա տաքության զգացողություն:Ապա այդ հատվածը մերսել և քսել [[յուղ]]:Երկրորդ աստիճանի ցրտահարման դեպքում մաշկը գունատվում է,առաջանում են հեղուկով լցված բշտիկներ:Արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով կատարել [[սպիրտ]]ով շփումներ,վրան դնել մանրէազերծ
չոր վիրակապ,խմեցնել տաք ըմպելիք և դիմել բժշկի:Երրորդ և չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում առաջանում է ցրտահարված հյուսվածքների անզգայացում և մեռուկ:Անհրաժեշտ է ցրտահարված հատվածը ծածկել մանրէազերծ վիրակապով և տուժածին անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
 
Մարդկանց մեջ տարածված է այն կարծիքը,որ ծխելը և ոգելից խմիչքները սառնամանիքին տաքացնում են:Դա սխալ է,քանի որ ծխելն առաջացնում է [[արյունատար անոթներ]]ի ջղակծկում և մատների մազանոթների անշարժացում,որն արագացնում է վերջույթների գերսառեցումը:Ոգելից խմիչքներ օգտագործելիս անոթները լայնանում են,հատկապես դեմքի և պարանոցի,ուստի ջերմատվությունն ուժեղանում է,և մարմնի ջերմաստիճանը սկսում է ավելի արագ ընկնել:
 
== Մաշկի ֆունկցիաները ==
667

edits