«Սկեպտիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սկեպտիցիզմ''', սկեպտիկականություն ({{lang-el|հունσκεπτικός}}, охелихое- հետազոտող), փիլիսոփայական դիրքորոշում, որն ընդգծում է գիտելիքի հարաբերական բնույթը և մերժում ճշմարտության որևէ հավաստի չափանիշի գոյությունը։
 
== Սկեպտիցիզմի զարգացման փուլերը ==
Ձևավորվել է հին հունական [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ և անցել զարգացման երեք փուլ, վաղ սկեպտիցիզմ (հիմնադիրն է [[Պիհռոն]]ը), [[Պլատոն]]յան ակադեմիայում զարգացվող սկեպտիցիզմ (երբ այն ղեկավարում էին Արկեսիլայոսն ու Կառնեադեսը) և ուշ սկեպտիցիզմ (էնեսիդեմոս, Սեքստոս Էմպիրիկ)։
 
== Սկեպտիցիզմի տեսությունը ==
Ըստ սկեպտիցիզմի, ցանկացած դրույթի կարելի է հակադրել մեկ այլ դրույթ, որը ճշմարտության նկատմամբ իր հարաբերությամբ հավասարազոր է առաջինին և դրանցից մեկին նախապատվություն տալու ոչ մի հիմք չկա։ Ուստի անհրաժեշտ է «ապրել ըստ փորձի» և չզբաղվել կենսական պահանջներից զատ տեսական ու փիլիսոփայական խնդիրներով։ Սկեպտիկների համոզմամբ այս ճանապարհով կարելի է հասնել հոգու անխռով վիճակի (ատարաքսիա), որը համարվում էր ամեն մի սկեպտիկական հետազոտության նպատակը։ Ըստ սկեպտիցիզմի, իմացության ձևերը, մասնավորապես տրամաբանական և զգայական միջոցները, իրականության ճանաչման հուսալի եղանակներ չեն և չեն կարող արտացոլել իրերի բուն էությունը։ Հակադրվելով թե՛ ռացիոնալիստական, թե՛ էմպիրիկական կողմնորոշումներին, սկեպտիկները այնուամենայնիվ գերադասում են առաջնորդվել զգայականության սկզբունքով, հարելով էմպիրիզմին։ Հանդես գալով իշխող մետաֆիզիկական դոգմատիկական ուսմունքների դեմ, սկեպտիկները բացահայտել են ճանաչողության դիալեկտիկայի որոշ տարրեր, որի պատճառով [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը սկեպտիկական փաստարկներում տեսնում էր դիալեկտիկայի սաղմեր։ Փիլիսոփայական մտքի պատմության ընթացքում առանձնանում է [[Վերածննդի դարաշրջան]]ի սկեպտիցիզմ, ինչպես նաև 16-17-րդ դարերի սկեպտիցիզմ, որը միջնադարյան [[սխոլաստիկա]]յի դեմ պայքարի և [[Մատերիալիզմմատերիալիզմ|մատերիալիմատերիալիստական]]ստական ու [[Աթեիզմաթեիզմ|աթեիաթեիստական]]ստական աշխարհայեցողության սկզբունքները հիմնավորելու հզոր զենք էր։
 
== Սկեպտիցիզմը հայ իրականության մեջ ==
[[Պատկեր:Դավիթ Անհաղթ 1.jpg|350px|մինի|աջից|Դավիթ Անհաղթ]]
Հայ փիլիսոփայության մեջ սկեպտիցիզմի խոր քննադատությամբ հանդես է եկել [[Դավիթ Անհաղթ]]ը, որը հանգամանորեն վերլուծել է իմացաբանության և տրամաբանության դեմ սկեպտիկների առաջադրած փաստարկները, բացահայտել դրանց արատները, մշակել հակափաստարկներ, որոնք հետագայում հայ փիլիսոփաները օգտագործել են ագնոստիկական տարբեր հոսանքների դեմ և դրանով արտահայտել հայ փիլիսոփայական մտածողության հակասկեպտիկական ուղղվածությունը։
[[Պատկեր:Դավիթ Անհաղթ 1.jpg|350px|մինի|աջից|Դավիթ Անհաղթ]]
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական դիրքորոշումներ]]
[[Կատեգորիա:Սկեպտիցիզմ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական դիրքորոշումներուղղություններ և դպրոցներ]]