«Սիմեոն Մետաֆրաստես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:SimeonMetaphrastes.jpg|250px|մինի|Սիմեոն Մետաֆրաստես]]
'''Սիմեոն Մետաֆրաստես''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), բյուզանդացի վարքագիր:վարքագիր։ Ստեղծագործել է [[10-րդ դար]]ի 2-րդ կեսին։ Եղել է պետական գանձապահ (լոգոթետ)։ [[Կոստանդին VII Ծիրանածին]] կայսեր կարգադրությամբ կազմել է «Վարք սրբոց» («[[Սինաքսար]]») մեծածավալ ժողովածուն, որը բովանդակում է 148 սրբի կենսագրություն։ «Սինաքսար»-ը պարունակում է նաև [[Գրիգոր Լուսավորչի|Գրիգոր Լուսավորիչ]] վարքը, որը, փաստորեն, [[Ագաթանգեղոս]]ի «[[Պատմություն Հայոց]]»-ի հունարեն թարգմանության համառոտությունն է։ Սիմեոն Մետաֆրաստեսին են վերագրում նաև բարոյախոսական ասույթների երեք ժողովածու (քաղված [[Բարսեղ Կեսարացու|Բարսեղ Կեսարացի]], [[Հովհան Ոսկեբերան]]ի և [[Մակարիոս]]ի երկերից), իմացաբանական ճառեր, թղթեր, աղոթքներ և հոգևոր երգեր։ Բյուզանդացի նշանավոր փիլիսոփա [[Միքայել Պսելլոս]]ը [[11-րդ դար]]ի կեսին գրել է ներբողյան Սիմեոն Մետաֆրաստեսին։ Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Բ Վկայասեր]]ը սրբերի կենսագրությունները կազմելիս օգտվել է հունարեն բազմաթիվ վկայաբանություններից, այդ թվում նաև Սիմեոն Մետաֆրաստեսի աշխատությունից։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բյուզանդական պատմիչներ]]