«Հետևակի մարտական մեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Հետևակի մարտական մեքենա''' (ՀՄՄ), Թրթուրավոր կամ անվավոր, զրահապատ մարտական մեքենա։ Նախատեսված է մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների սպառազինման, [[միջուկային զենք|հրթիռամիջուկային զենքի]] կիրառման դեպքում՝ անձնակազմի (մարտադաշտում գործող) շարժունակության, զինվածության և պաշտպանունակության ապահովման համար։
 
Ղարաբաղյան պատերազմում օգտագործվել են ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 մակնիշների մեքենաները։ ՀՄՄ-2 մեքենայում ՀՄՄ-1-ի համեմատությամբ փոփոխվել է մարտական բաժանմունքը։ Երկտեղ աշտարակում տեղակայվել է առավել կատարյալ՝ 30 մմ-անոց 2Ա42 ավտոմատ [[թնդանոթ]], իսկ «Մալյուտկա» կառավարվող [[հրթիռ|հրթիռը]]ը փոխարինվել է «Կոնկուրս» հրթիռով, որով հնարավոր է դարձել օդային ու ցամաքային թիրախների հրթիռահրետակոծությունն ընթացքի ժամանակ (կամ կանգնած), և ավելացել հիմնական մարտական խնդիրների լուծման արղյունավետությունը։ ՀՄՄ-2 մեքենայի անձնակազմը կրճատվել է 1-ով (11-ի փոխարեն՝ 10 անձ), գետնահեռությունը ավելացել է մինչև 420 մմ, միջին արագությունը՝ 40-50 կմ/ժ, նախկին մակարդակի վրա պահպանելով դինամիկ որակները՝ փոխվել է սարքավորումների համալիրը։ ՀՄՄ-ի վրա տեղակայված սպառազինությունը հնարավորաթյուն է տալիս պայքարել տարբեր նպատակակետեփ՝ ներառյալ տանկերի և մարտական ուղղաթիռների դեմ։ Մեքենայի վրա տեղակայված սարքավորումներն անձնակազմին պաշտպանում են [[Միջուկային զենք|միջուկային զինամթերքի]] պայթյունի հարվածային ալիքի ազդեցությունից և թափանցող ճառագայթումից, [[քիմիական զենք|քիմիական]] և [[մանրէական զենք|մանրէական]] զենքերի ազդեցությունից, իսկ վարակված տեղանքով շարժվելիս՝ [[ռադիոակտիվ փոշի|ռադիոակտիվ փոշուց]]։ Քողարկման նպատակով մեքենան հանդերձված է նաև ծխածածկույթ ստեղծելու ջերմածխային սարքավորմամբ և ծխահան նռնակի արձակման համակարզով։ Մեքենայի վրա կարող է տեղակայվել ականազերծիչ համակարգ:համակարգ։
 
[[Կատեգորիա:Զրահատեխնիկա]]