«Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
== Արդյունաբերություն ==
Խորհրդային շինարարության տարիներին ԼԽՍՀ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ այն առանձնանում է առաջին հերթին [[մեքենաշինություն|մեքենաշինությամբ]], թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդյունաբերության արտադրանքը 1980-ին 45 անգամ գերազանցել է 1940-ի ծավալը։ Էներգիայի հիմքը կազմում է բերովի վառելանյութը։ Աշխատում են [[Պլավինյաս]]ի, [[Կեգում]]ի և Ռիգայի խոշոր հէկերը։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Ռիգան և [[Դաուգավպիլս]]ը։
[[Պատկեր:Rafik 2007.jpg|մինի|ձախից|ՌԱՖ (Ռիգայի ավտոֆաբրիկա)]]
Քիմիական արդյունաբերությունը արտադրում է [[Մանրաթելեր|մանրաթելեր]] ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառաարդյունաբերության մեջ առանձնանում է կահույքի և լուցկու արտադրությունը: Թեթև արդյունաբերության մեջ հատկապես զարգացած է տրիկոտաժի արտադրությունը։ Զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը։ Համախառն արտադրանքը գյուղատնտեսության մեջ 1940-ի համեմատ 1980-ին ավելացել է 1,4 անգամ։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980-ին կազմել էին 2,5 մլն [[հեկտար]], այդ թվում՝ 1,7 մլն հեկտար վարելահող։ Մեծ նշանակություն ունի մելիորացիան։ Չորացվող հողերի մակերեսը 1980-ին հասել է 1844,9 հազար հեկտարի։ ԼԽՍՀ գյուղատնտեսությունն ունի անասնապահական ուղղվածություն։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքի 71% ֊ը ստացվում է անասնապահությունից։ Տարածված է [[մեղվաբուծություն]]ը, լճակային ձկնաբուծությունը և գազանաբուծությունը։ Աճեցնում են ջրաքիս, աղվես և բևեռաղվես։ Փոխադրումներ կատարվում են հիմնականում [[երկաթուղի|երկաթուղով]] և ծովով։ Երկաթուղիների երկարությունը 2380 կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 27100 կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 16900 կմ։ Նավահանգիստներն են Ռիգան, [[Լիեպայա]]ն և Վենտսպիլսը։ Զարգացած են օդային տրանսպորտը և գետային փոխադրումները։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է 1,6 անգամ։ [[1980]]-ի վերջին քաղաքային բնակության ֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 27,9 մլն մ քառակուսի։
 
165 684

edits