«Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
(ավելացվեց Կատեգորիա:Լատվիական ԽՍՀ ՀոթՔաթ գործիքով)
 
== Գիտություն ==
[[Պատկեր:Latvian academy of sciences.jpg|մինի|ձախից|Լատվիայի գիտությունների ակադեմիա]]
1939-ին հանրապետության 9—49 տարիքի բնակչության մեջ գրագիտությունը կազմում էր 92,7% ։ 1979-ին այն կազմեց 99,8% ։ 1980-ին մշտական նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 114 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,9 հազար դպրոցներում սովորում էր 0,4 մլն աշակերտ, 81 պրոֆտեխուսումնարաններում՝ 36,9 հազար սովորող, 55 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 40,6 հազար, 10 բուհերում՝ 46,6 հազար ուսանող։ Խոշորագույն բուհերն են Լատվիական համալսարանը, Ռիգայի [[պոլիտեխնիկ|պոլիտեխնիկական]], Ռիգայի բժշկական ինստիտուտները և Լատվիական գյուղատնտեսական ակադեմիան։ Հանրապետության առաջատար գիտական հաստատությունները մտնում են ԼԽՍՀ ԳԱ-ի մեջ։ 1980-ին գիտական հաստատություններում և բուհերում աշխատում էր 12,6 հազար գիտական աշխատող։ Խոշորագույն գրադարանը [[Վ․ Լացիս|Վ․ Լացի]]սի անվան պետական գրադարանն է։ 1982-ին աշխատում էին 10 թատրոն, 1,2 հազար կինոսարքավորում, 0,9 հազար ակումբային հաստատություն, 1,4 հազար մասսայական գրադարան, 68 թանգարան։ 1982-ին հրատարակվել է 2274 անուն գիրք և բրոշյուր՝ 15,98 մլն տպաքանակով, 112 ամսագիր՝ 56,3 մլն տարեկան ընդհանուր տպաքանակով, 105 թերթ՝ 321,4 մլն տարեկան տպաքանակով։ Գրքերը, ամսագրերը և թերթերը հրատարակվում են լատիշերեն և ռուսերեն։ Լատվիական հեռագրական գործակալությունը հիմնվել է 1940-ին, գրքերի պալատը՝ 1940-ին։ Առաջին ռադիոհաղորդումները սկսվել են Ռիգայում 1925-ին։ 1954-ից գործում է Ռիգայի հեռուստատեսային ստուդիան։ Հաղորդումները տրվում են լատիշերեն և ռուսերեն։ 1982-ին հանրապետությունում կար 183 հիվանդանոցային հիմնարկ՝ 35,2 հազար մահճակալով։ Աշխատում էր 11,6 հազար բժիշկ և 29,2 հազար միջին բուժանձնակազմ։ Մեծ ճանաչում ունեն [[Բալդոնե]], [[Յուրմալա|Յուրմալա]] և մյուս առողջարանները։
 
165 684

edits