«Կղեմես Սիպիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Coin06of.jpg|մինի|Կիլիկյան մետաղադրամ]]
'''Կղեմես Սիպիլյան''' աշխարհիկ [[անուն]]ը՝ Մկրտիչ ([[փետրվարի 17]], [[1824]], [[Կոստանդնուպոլիս]] —[[մայիսի 23]], [[1878]], [[Դիարբեքիր]]), [[հայ]] դրամագետ։ [[Վիեննայի Մխիթարյան միաբանություն|Վիեննայի Մխիթարյան միաբանության]] անդամ ([[1842]])։ Շրջագայելով [[Հայաստան]]ի ([[էջմիածին]], [[Վան]]), [[Անդրկովկաս]]ի ([[Թիֆլիս]]), [[Պարսկաստան]]ի ([[Թեհրան]], [[Սպահան]]), [[Փոքր Ասիա]]յի, [[Միջագետք]]ի, [[Կիլիկիա]]յի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։ Սիպիլյանի հիմնական աշխատությունը՝ «Դասավորություն ռուբենյան դրամոց» ([[1892]]), որտեղ նա առաջին անգամ մշակել, դասակարգել ու ժամանակագրել է 3 հազար կիլիկյան դրամ, նրա մահից հետո որոշ լրացումներով հրատարակել է Գրիգորիս Վ․ Գալամքյարյանը։ Այն հիմք դարձավ Կխլիկիայի հայկական դրամների վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների պաշար։ Դրա հիման վրա հետագայում Ա․ Ա․ Դամալով-Չուրաևը [[Պետերբուրգ]]ում հրաաարակեց իր «Ռուբենյան դրամների դասավորությունը» (1923, [[ռուսերեն]]) գիրքը։ Կղեմես Սիպիլյանը հեղինակ է նաև դրամագիտական այլ աշխարհագրական և պատմական մի շարք հրապարակումների։