«Ռուս-աֆղանական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Flag of Afghanistan (1992-1996; 2001).svg|250px|մինի|աջից|Աֆղանստանի դրոշ]]
'''Խորհրդա-Աֆղանական համաձայնագրեր''' Խորհրդային կառավարությունը առաջինը ճանաչեց ([[1919]] թվականի [[մարտ]]) [[Աֆղանստան]]ի անկախությունը։ [[1921]] թվականի [[փետրվար]]ին կնքվեց բարեկամության պայմանագիր, որով և երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Չեզոքության և փոխադարձաբար չհարձակվելու պայմանագրով ([[1926]], փոխարինվեց նորով [[1931]] թվականին, երկարաձգվեց [[1975]] թվականին) նախատեսվում էր չմիջամտել միմյանց ներքին գործերին, արգելվում էր պայմանավորվող կողմերի տարածքում կողմերից մեկ[[ապրանքափոխանակութույն|ապրանքափոխանակության]] ին թշնամի կազմակերպությունների և զինվորական ջոկատների գոյությունը, կողմերից մեկի դեմ ուղղված դաշինքներին և համաձայնագրերին մասնակցելը, պահպանել չեզոքություն և երրորդ տերության հետ կողմերից մեկի [[կոնֆլիկտ]]ի դեպքում։ Ստորագրվել են սահմանային հարցերի, [[Կուշկա գետ]]ի ջրերի օգտագործման ([[1946]]), և վճարումների ([[1950]]), Աֆղանստանի տնտեսության զարգացման և նրան երկարաժամկետ վարկ տրամադրելու, [[օդային հաղորդակցություն|օդային հաղորդակցության]] ([[1956]]), [[ռադիոհեռագրական կապ]]ի ([[1959]]), մշակութային համագործակցության ([[1960]]), Աֆղանստանի [[տնտեսություն|տնտեսությա]]ն և [[տեխնոլոգիա]]յի զարգացման 2-րդ, 3-րդ և 4-րդ հնգամյակներում համագործակցելու մասին համաձայնագրեր ([[1961]], [[1968]], [[1972]])։ [[1973]] թվականի [[հուլիս]]ին [[Խորհրդային Միություն]]ը առաջինը ճանաչեց Աֆղանստանի Հանրապետությունը, համատեղ հայտարարության մեջ ([[1974]]) պատրաստակամություն հայտնեց պաշտպանել [[աֆղանական ժողովուրդ|աֆղանական ժողովրդ]]ի առաջադիմության ձգտումը, հարգել նրա [[սուվերենություն]]ը։ Կնքվեցին նոր համաձայնագրեր [[առևտուր|առևտր]]ի, վճարումների, [[նավթամշակման գործարան]]ի կառուցման, [[ճանապարհաշինություն|ճանապարհաշինության]] ([[1974]]), տնտեսության և տեխնոլոգիայի համագործակցության ([[1975]]) մասին, ստորագրվեցին [[1981]]—[[1985]] թվականների ապրանքա շրջանառության վերաբերյալ համաձայնագրեր, հյուպատոսական կոնվենցիա, [[1981]]—[[1982]] թվականների մշակութային և գիտական համագործակցության ծրագիր ([[1981]])
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Համաձայնագրեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]