«Կարթագեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
Հիմնել են [[Տյուրոս]]ից գաղթած [[փյունիկեցիներ]]ը [[մ.թ.ա. 825]] թվականին: «Qart-ḥadašt» անվանումը [[փյունիկերեն]]ից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել [[մ.թ.ա. 650]] թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել [[Միջերկրական ծով]]ի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ում։ Մ. թ. ա. 7—[[Մ. թ. ա. 4-րդ դար|4]] դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Միջերկրական ծովի կղզիների ցանկ|միջերկրածովյան մի շարք կղզիներ]]: Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և [[մ.թ.ա. 500|մ.թ.ա. մոտ 500]] թվականին կործանելով [[Տարտեսսոս պետությունը]](Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում: Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներից՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա: [[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց [[Հյուսիսային Աֆրիկա]]յի լիբիական երկրագործ բնակչությանը: Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, [[Սիցիլիա|Արևմտյան Սիցիլիա]]ն, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Սարդինիա]]ն:
[[Պատկեր:NE 500ad.jpg|325px|մինի|ձախից|Կարթագենը գտնվում է [[Վանդալներ]]ի թագավորության կենտրոնում]]
 
[[Մ. թ. ա. 5-րդ դար]]ի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը [[Սիրակուսե]]ի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար: [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ [[Սիցիլիա]]ն՝ բացառությամբ Սիրակուսեի: Պունիկյան առաջին պատերազմում ([[մ.թ.ա. 264]]—[[Մ. թ. ա. 241|241]]) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր: Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի և վճարեց զգալի ռազմատուգանք: Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ: Կարթագենը մեծ դժվարությամբ [[մ. թ. ա. 238]] թվականին ճնշեց ապստամբությունը: Մ. թ. ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից): [[Մ. թ. ա. 237]]—[[Մ. թ. ա. 219|219]] թվականի ընթացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև [[Էբրո |Էբրո]] գետը): Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի ([[մ.թ.ա. 218]]—[[Մ. թ. ա. 201|201]]) առիթ հանդիսացավ: Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար: Թափանցելով [[Իտալիա]] և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը [[մ.թ.ա. 216]] թվականին [[Կաննե]]ի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար: Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը: Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին [[Աֆրիկա]]: [[Մ. թ. ա. 202]] թվականին [[Զամա]]յի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ: Կարթագենը զրկվեց [[Իսպանիա]]յի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության: [[Մ.թ.ա. 149]] թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը ([[մ.թ.ա. 149]]—[[Մ. թ. ա. 146|146]]), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց: Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով: Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է [[Հին Եգիպտոս]]ի և [[Հին Հունաստան|Հունաստան]]ի ազդեցությունը: Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ: Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը [[Դուգգա]]յում ([[մ. թ. ա. 200]], ճարտրապետ՝ Աբարիշ): Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին:
 
== Օրենսդիր իշխանություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարթագեն» էջից