«Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
Ուկրաինայի ՍԱՀ-ն (Ուկրաինա, ՈւԽՍՀ), գտնվում է [[ԽՍՀՄ]] եվրոպական մասի հարավարևմտքում։ Սահմանակից է արևմտքում [[Լեհաստան|Լեհաստանին]] և [[Չեխոսլովակիա|Չեխոսլովակիային]], հարավարևմտքում՝ [[Հունգարիա|Հունգարիային]] և [[Ռումինիա|Ռումինիային]]։ Հարավում ողողվում է [[Սև ծով|Սև]] և [[Ազովի ծով]]երի ջրերով։ Տարածքը 603,7 հազար կմ քառակուսի է:
== Բնակչություն ==
[[Պատկեր:Esc 2005 concert on maidan.jpg|մինի|ձախից|Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը․ գլխավոր հրապարակ]]
Բնակչությունը 50681 հազար մարդ (1984)։ Ազգության կազմը (1979-ի մարդահամարով) ուկրաինացիներ՝ 36489, ռուսներ՝ 10472, հրեաներ՝ 634, բելոռուսներ՝ 406, մոլդավացիներ՝ 294, լեհեր՝ 258, բուլղարացիներ՝ 238 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսի վրա 83,6 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Կիև (2411 հազար մարդ)։ Խոշոր քաղաքները. [[Խարկով]] (1536), [[Դնեպրոպետրովսկ]] (1140), [[Օդեսա]] (1113), [[Դոնեցկ]] (1064), [[Զապորոժիե]] (844), [[Լվով]] (728), [[Կրիվոյ ռոգ]] (680), [[ժդանով]] (520), [[Վորոշիլովգրադ]] (485), [[Նիկոլաև]] (474), [[Մակեևկա]] (446), [[Վիննիցա]] (350), [[Դոռլովկա]] (339), [[Խերսոն]] (337), [[Սևաստոպոլ]] (328), [[Աիմֆերոպոլ]] (324, բոլորը 1 հունվարի, 1984)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ [[Սևերոդոնեցկ (քաղաք, Ուկրաինա)|Սևերոդոնեցկը]] (120 հազար), [[Նովայա Կախովկա (քաղաք, Ուկրաինա)|Նովայա Կախովկան]] (58 հազար), [[Նովովոլինսկ (քաղաք, Ուկրաինա)|Նովովոլինսկը]], [[Վատուտինո (քաղաք, Ուկրաինա)|Վատուտինոն]] և ուրիշներ։
 
== Վարչական բաժանում ==
Վարչականորեն ՈւԽՍՀ բաժանված է 25 մարզի։ Միավորված է Դոնեց-Մերձդնեպրյան, Հարավ-Արևմտյան, Հարավային տնտեսական շրջաններում։ Հանրապետությունն ունի 479 շրջան, 417 քաղաք, 908 քտա։ [[Սովետական Միություն|Սովետական]] իշխանություն հաստատվել է [[1917]]-ի նոյեմբեր 1918-ի հունվարին։ ՈւԽՍՀ կազմավորվել է 1917-ի դեկտեմբերին 12(25)-ին։ 1918—20-ին ուկրաինայի ժողովուրդը կարմիր բանակի աջակցությամբ ջախջախել է հակահեղափոխական կենտրոնական ռադան, Դիրեկտորիան, սպիտակ գվարդիականներին, ավստրո-գերմանական և անգլո-ֆրանսիական զավթիչներին։ 1922-ի դեկտեմբերի 30-ին ՈւԽՍՀ մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ 1939-ի նոյեմբերին ՈւԽՍՀ-ին վերամիավորվեց [[արևմտյան Ուկրաինա]]և։ [[1940]]-ի օգոստոսի 2-ին ՈւԽՍՀ կազմ մտան [[Բեսարաբիա|Բեսարաբիայի]] մի շարք գավառներ և Հյուսիսային [[Բուկովինա|Բուկովինան]]։