'''Գևորգ Անդրեյի Վարդանյան''' ([[1924]]թ. [[փետրվարի 17]] - [[2012]]թ. [[հունվարի 10]]), [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ [[ՊԱԿ]]-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, [[Խորհրդային Միության հերոս]]։
Գևորգ Վարդանյանը ծնվել [[Դոնի Ռոստով]]ում։ 1930թ1930 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է [[Իրան]]։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը։
1940թ-ից[[1940]] թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր [[Թեհրան]]ում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ[[1943]] թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների ([[Իոսիֆ Ստալին]], [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ|Ֆրանկլին Ռուզվելտ]], [[Ուինսթոն Չերչիլ]]) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։
1951թ[[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական լեզվաբանական համալսարան]]ի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է [[Կարմիր դրոշի շքանշան]]ով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են [[1986]]թ։թվականին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև [[1992]]թ։թվականը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։