«Սոյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սոյա''', (Glycine), բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ունի մի քանի տասնյակ տեսակ: Մշակության...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Glycine soja 2.JPG|մինի|Սոյա մշակաբույս]]
'''Սոյա''', (Glycine), բակլազգիների [[ընտանիք]]ի խոտաբույսերի ցեղ։ Ունի մի քանի տասնյակ տեսակ: Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (G․ hispida կամ C․ max)։ Սոյան միամյա է։ Արմատն առանցքային է, թափանցում է մինչև 1,5-2,5 մ խորության։ Ցողունի բարձրությունը 0,2-2 մ է, տերևները եռմասնյա են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց մանուշակագույն, պտուղը՝ ունդ, պարունակում է տարբեր գույնի (դեղին, կանաչ, սև, խայտաբղետ), ձևի (գնդաձև, ձվաձև) և մեծության 1—4 սերմ։ 1000 սերմի կշիռը 38—520 գ է։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր [[բույս]] է։ Աճում է բոլոր տիպի (բացի թթու, ճահճացած և ալկալի) հողերում։ Հողը պետք է պարարտացնել գոմաղբով, ֆոսֆորային պարարտանյութերով։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Բերքը հավաքում են սերմի համար՝ երբ [[տերև]]ները թափվել են, ունդերը գորշացել, կանաչ զանգվածի համար՝ ծաղկման և ներքին ունդերի առաջացման փուլում։ Սոյան մշակվում է նաև [[եգիպտացորեն]]ի հետ համատեղ՝ մեջընդմեջ շարքերով կամ քառակուսաբնային եղանակով՝ յուրաքանչյուր բնում երկուական [[սերմ]]։
Սոյան հնագույն կուլտուրա է։ Մշակովի սոյայիի հայրենիքը համարվում է Չինաստանը, որտեղ այն մշակել են մ․ թ․ 5-6 հազար տարի առաջ։ Այստեղից տարածվել է Սոյա բույսը մինչև ծաղկելը, ունդերը Ասիայի երկրները։ Եվրոպա է բերվել 18-րդ դարի վերջում, [[ԱՄՆ]]՝ 19-րդ դարում, [[Ռուսաստան]]՝ 19-րդ դարի վերջում։ [[ԽՍՀՄ]]-ում մշակվում է [[ՌՍՖՍՀ]]-ում, [[Հեռավոր Արևելք]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Մոլդավիա]]յում, [[Անդրկովկաս]]ում։ Մշակովի սոյա պարենային, տեխնիկական, [[կեր]]ային և սիդերալ կուլտուրա է։ Հատիկը պարունակում է 24-45% [[սպիտակուց]], 20-32% [[ածխաջրեր]], 13-37% [[ճարպեր]], [[վիտամին]]ներ։ Սոյայի սպիտակուցը ամինաթթվային կազմով մոտ է կենդանական սպիտակուցին։ Հատիկը, ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի, մեջ, սոյայի [[ալյուր]]ից պատրաստում են [[հրուշակեղեն]]։ [[Ձեթ]]ն օգտագործվում է [[մարգարին]]ի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ։ Սոյաի հատիկը հումք է շատ տեսակի արդ արտադրանքների համար (արհեստական թել, պլաստմասսա, սոսինձ, լաքեր, ներկեր, օճառ և այլն)։ Կանաչ [[զանգված]]ը, [[խոտ]]ը, [[խոտալյուր]]ը, քուսպը օգտագործում են որպես կեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոյա» էջից