«Սննդի հիգիենա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 243 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Սննդի հիգիենա''', հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է սննդամթերքների բաղադրությունը, դրանց սն...»:)
 
[[Պատկեր:Fruits veggies.png|300px|մինի|ձախից|Առողջ սնունդ]]
'''Սննդի հիգիենա''', հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է սննդամթերքների բաղադրությունը, դրանց սննդային ու [[կենսբանական արժեք]]ը, սննդի կազմակերպման սկզբունքները։
 
== Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներ ==
Սննդի հիգիենաի հիմնական խնդիրներն են՝ [[մարդ]]կանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով [[էներգիա]]յի և առանձին սննդանյութերի ([[սպիտակուց]]ներ, [[ճարպ]]եր, [[ածխաջուր|ածխաջր]]եր, [[վիտամին]]ներ և [[հանքային աղեր]]) նկատմամբ [[օրգանիզմ]]ի պահանջից, տարիքից, [[սեռ]]ից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար (գործարան, կոլտնտեսություն, [[դպրոց]], [[մանկապարտեզ]] և այլն) մշակվում են սննդի ֆիզիոլոգիական օպտիմալ նորմաներ՝ բնակչության առողջության ու աշխատունակության պահպանման, կյանքի տևողության երկարացման համար։
[[Պատկեր:CDC raspberry.jpg|250px|մինի|աջից|Ազնվամորի]]
Սննդի հիգիենան ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) [[հիվանդություն]]ները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցողական բնույթի խանգարումներ, [[տեղաճարակային խպիպ]], [[սակավարյունություն|սակավարյունության]] որոշ ձևեր և այլն), դրանց կանխարգելման միջոցները։ Սննդի հիգիենաով զբաղվում է բանվորական տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների [[ճիճվային հիվանդություններ]]ի ([[տրիխինելոզ]], [[տենիոզ]] և այլն), [[վարակիչ հիվանդություններ]]ի ([[բրուցելոզ]], [[դաբաղ]] և այլն) ումումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։
 
[[Պատկեր:Bing Cherries (USDA ARS).jpg|300px|մինի|ձախից|Բալ]]
== Սննդի հիգիենայի մշակում ==
Սննդի հիգիենա մշակում է սննդամթերքների մեջ [[թունաքիմիկատներ]]ի և [[քիմիական պարարտանյութեր]]ի մնացորդային քանակներից առաջացող քրոնիկական թունավորումների կանխարգելման, սննդամթերքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու վաճառքի ընթացքում սանիտարահիգենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև հասարակական սննդի [[ձեռնարկություն]]ներում՝ սանիտարական հսկողության արդյունավետ մեթոդներ։ Սննդի հիգիենան օգտվում է հետազոտության [[ֆիզիկա]]կան, [[քիմիա]]կան, [[կենսաքիմիա]]կան, [[Կենսաբանություն|կենսաբան]]ական, [[բակտերիոլոգիա]]կան, [[Բուսաբանություն|բուսաբան]]ական, վիճակագրական և այլ մեթոդներից։ Սննդի հիգիենան [[ԽՍՀՄ]]-ում դասավանդվում էր բժշկական ինստիտուտներում և ուսումնարաններում, իսկ նրա առանձին բաժինները՝ սննդի արդյունաբերության, խոհարարության, առևտրի և այլ ուսումնական հաստատություններում։