«Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 61.
Արդյունաբերական կենտրոնների շուրջ ստեղծվել են անասնապահական համալիրներ, հատկապես միս և ձու արտադրող ձեռնարկություններ։ Տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն է (1980-ին 22,55 հազար կւ)։ Ուկրաինայի ծովային նավահանգիստներ [[Օդեսա|Օդեսայի]], Նիկոլաեի, Իլյիչովսկի, ժդանովի, Խերսոնի միշոցով իրականացվում են ԽՍՀՄ ծովային առետրական կապերը։ Գետային նավարկելի ուղիների ընդհանուր երկարությունը 4,9 հազար կւէ է (1980), ավտոճանապարհներինը՝ 209,8 հզ․ կւէ, այդ թվում կոշտ ծածկով՝ 165,7 հզ․ կւէ։ Զարգացած է օդային տրանսպորտը։ ՈւԽՍՀ-ով են անցնում խողովակաշարեր, որոնցով հանրապետությունը կապվում է Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեի, Ուրալի հետ։ Հանրապետության տարածքով է անցնում «Դրուժբա նավթատար խողովակաշարը» (690 կւ)։ Բնակչության կենսամակարդակը անընդհատ բարձրանում է։ 1980-ին, 1970-ի համեմատությամբ, ազգության եկամուտն աճել է 1,5, մանրածախ առետուրը՝ 14, մեկ շնչի հաշվով՝ 8,6, ավանդների գումարը խնայդրամարկղներում՝ 360 անգամ (1940-ի համեմատությամբ)։ 1980-ի վերշին քաղաքների բնակֆոնդը կազմել է 441, 1 մլն г/2։ [[1897]]-ի մարդահամարով 9—49 տարեկանների 27,9%֊ն էր գրագետ (1939-ին՝ 88,2, 1979-ին՝ 99,9%-ը)։ 1914—15 ուս․ տարում Ուկրաինայում կար 26,1 հազար դպրոց (2,6 մլն սովորող), 577 միջնակարգ, 88 միջնակարգ մասնագիտական, 27 բարձրագույն ուսումնական հաստատություն։
== Կրթություն և գիտություն ==
[[Պատկեր:UkrSchool.jpeg|250px|մինի|աջից|Դպրոց]]
Խորհրդային իշխանության հաստատումից հետո ստեղծվեցին ազգային լեզվով ուսուցման դպրոցներ։ 1980-ին նախադպրոցական հաստատություններում դաստիարակվում էր 2444 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 22,5 հազար հանրակրթական դպրոցում սովորում էր 7,4 մլն աշակերտ, 1112 պրոֆտեխ․ ուսումնարաններում՝ 642,5 հազար, 728 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ 795,4 հազար սովորող, 146 բուհերում՝ 884,9 հզ․ ուսանող։ ՈւԽՍՀ ԳԱ ցանցում և բուհերում 1980-ին կար 195,8 հազար գիտաշխատող։ Զգալի զարգացում են ստացել մշակութային հիմնարկները։ 1982-ին գործում էր 84 [[թատրոն]], 27,7 հազար կինոսարքավորում, 26,1 հազար, ակումբային հիմնարկ։ Խոշորագույն գրադարաններն են․ ՍՍԿԿ անվան Ուկր․ ՍՍՀ պետական գրադարանը (հիմնվել է 1866-ին, 1729,1 հազար կտոր գիրք և ամսագիր), ՈԻԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտական գրադարանը (ավելի քան 6 մլն կտոր գիրք-ամսագիր)։ 1982-ին եղել է 26,1 հազար մասսայական գրադարան (393,8 մլն կտոր գրականություն) և 168 թանգարան։ 1982-ին լույս է տեսել 8239 անուն գիրք ու գրքույկ՝ 144,8 մլն տպաքանակով (1940-ից 3 անգամ ավելի)։ Թողարկվել է 199 ամսագիր՝ 185,0 մլն տարեկան տպաքանակով, 1778 թերթ՝ 22682 հազար միաժամանակյա տպաքանակով (տարեկան տպաքանակն՝ 4325 մլն օրինակ)։ Գրքերը, հանդեսներն ու թերթերը լույս են տեսնում ուկրաիներեն (ավելի քան 2/3-ը), [[ռուսերեն]], [[մոլդավերեն]], ինչպես նաև մի քանի օտար լեզուներով։ Ուկրաինայի ռադիոհեռագրական գործակալությունը և գրապալատը գործում են 1922-ից, Կիևում։ Առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1924-ին, [[Խարկով|Խարկովում]]։ Ներկայումս հաղորդումները արվում են ուկրաիներեն, ռուսերեն, մոլդովերեն, հունգարերեն, գերմաներեն, անգլերեն։ 1951-ին շարք է մտել Կիևի հեոուսաակենտրոնը։ 1983-ի հունվարի 1-ին հանրապետությունում եղել են 3843 հիվանդանոցային հիմնարկ՝ 644,2 հազար մահճակալով (1940-ին 2498 հիվանդանոց՝ 157,6 հազար մահճակալով), որտեղ աշխատել են 194,2 հազար բժիշկ ե 511,1 հազար միջին բուժանձնակազմ (1940-ին 35,3 հազար բժիշկ և 100,8 հազար միջին բուժանձնակազմ)։ ճանաչված են Ղրիմի հիվանդանոցի ափի, Օդեսայի կուրորտային շրջանի, [[Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա)|Եվպատորիայի]], [[Սակի (քաղաք, Ուկրաինա)|Սակիի]], [[Տրուսկավեց (քաղաք, Ուկրաինա)|Տրուսկավեցի]] և այլ աոողջարանները։