«Մաշկ (մարդու)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1556 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
===== Ցանցային շերտ =====
Ցանցային շերտը (stratum reticulare) ավելի հաստ է, տեղակայված է պտկիկային շերտի հիմքից մինչև հիպոդերմա ընկած հատվածում։ Կազմված է մաշկի մակերեսին զուգահեռ դասավորված [[կոլագեն]]ային հաստ թելերի խրձերից և [[ֆիբրոցիտ]]ներից։ Մաշկի ամրությունը պայմանավորված է հիմնականում ցանցային շերտի կառուցվածքային առանձնահատկություններց։
 
[[Պատկեր:Skin-hu.jpg|thumb|Մաշկի կառուցվածքը]]
 
=== Հիպոդերմա ===
Մաշկի մաքրությունը մարդու առողջության կարևոր պայմաններից մեկն է:Մաշկը մշտապես աղտոտվում է ճարպագեղձերի,քրտնագեղձերի կենսագործունեության արգասիքներով,վերնամաշկի մակերեսային շերտի եղջերացած [[բջիջ]]ներով,ինչպես նաև փոշով,[[մանրէ]]ներով:Մաշկային [[ճարպ]]ը և քրտինքը մաշկի մակերեսին նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների զարգացման համար:Մաշկային շատ հիվանդություններ հաճախ առաջանում են մաշկի անմաքրությունից:Աղտոտ մաշկի վրա եղած ճաքերով ու քերծվածքներով ախտահարույց մանրէները թափանցում են օրգանիզմ և առաջացնում տարբեր հիվանդություններ՝ սնկային,կարմիր քամու բորբոքում,թարախապալար:Ահա թե ինչու անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը:Շաբաթը մեկ անգամ լվանալ մարմինն [[օճառ]]ով և տաք ջրով:Անհրաժեշտ է մաշկը պահպանել մեխանիկական,քիմիական,կենսաբանական գործոնների ազդեցությունից:Մաշկի վրա
առաջացած վերքերը քսել [[յոդ]]ի թուրմ:Վերքը [[հող]]ով կեղտոտվելիս անհապաղ դիմել բժկի համակարկամախտային շիճուկ ստանալու համար:Խորհուրդ չի տրվում օգտվել ուրիշի անձնական գործածության իրերից ([[կոշիկ]],գուլպա,սրբիչ):
 
== Մազերի և եղունգների խնամքը ==
Առանձնահատուկ նշանակություն ունի մազերի և եղունգների խնամքը:Խորհուրդ է տրվում մազերը լվանալ ոչ հաճախ 10 օրը մեկ:Մազերը լվանալիս օգտագործել տաք [[ջուր]] և մազերին համապատասխան օճառ:Անհրաժեշտ է մազերը պաշտպանել արևի ճառագայթներից և ցրտից:Արևից նրանք գունազրկվում են,չափից ավելի չորանում,դառնում դյուրաբեկ,հեշտությամբ թափվում են և հայտնվում է թեփ:Գլուխը պետք է ծածկել գլխարկով շոգ և ցուրտ եղանակին:Ցրտից գլխի մաշկը սառչում է,վատանում է արյան մատակարարումը,որից առաջանում է ճաղատություն:
 
Կարևոր է հետևել նաև եղունգների մաքրությանը:Ձեռքեր եղունգները համեմատաբար արագ են աճում,քան ոտքերինը,ուստի շաբաթը մեկ անգամ կտրել ձեռքերի,իսկ ամիսը երկու անգամ՝ ոտքերի եղունգները:Չի կարելի կրծել եղունգները,որովհետև դրանց տակ կուտակվում են [[մանրէ]]ների և մակաբույծ որդերի ձվերի 95 %-ը:
 
 
[[Կատեգորիա:Մաշկ]]
[[Կատեգորիա:Մարդու ֆիզիոլոգիա]]
 
 
{{med-stub}}
667

edits