«Մաշկ (մարդ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 91.
 
Մաշկը ջերմատվության օրգան է,որով հեռացվում է օրգանիզմի ջերմության ավելցուկի 70-80 %-ը:Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունից գրգռվում են մաշկի ջերմաընկալիչները,որի արդյունքում [[ռեֆլեքս]]որեն փոխվում է [[արյունատար անոթներ]]ի լուսանցքը:Միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս մաշկի անոթները նեղանում են,քչանում է դեպի մաշկ հոսող արյան քանակը,մաշկը գունատվում է,և նվազում ջերմատվությունը:Ջերմաստիճանը բարձրանալիս մաշկի անոթները լայնանում են,մաշկը կարմրում է,և մեծանում է ջերմատվությունը:Ջերմակարգավորման կենտրոնը գտնվում է միջանկյալ ուղեղում:Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև [[մեծ կիսագնդեր]]ի կեղևը,ուղեղաբունը և որոշ ներզատական [[գեղձ]]եր:
 
== Մաշկի հիգիենան ==
Մաշկի մաքրությունը մարդու առողջության կարևոր պայմաններից մեկն է:Մաշկը մշտապես աղտոտվում է ճարպագեղձերի,քրտնագեղձերի կենսագործունեության արգասիքներով,վերնամաշկի մակերեսային շերտի եղջերացած [[բջիջ]]ներով,ինչպես նաև փոշով,[[մանրէ]]ներով:Մաշկային [[ճարպ]]ը և քրտինքը մաշկի մակերեսին նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների զարգացման համար:Մաշկային շատ հիվանդություններ հաճախ առաջանում են մաշկի անմաքրությունից:Աղտոտ մաշկի վրա եղած ճաքերով ու քերծվածքներով ախտահարույց մանրէները թափանցում են օրգանիզմ և առաջացնում տարբեր հիվանդություններ՝ սնկային,կարմիր քամու բորբոքում,թարախապալար:Ահա թե ինչու անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը:Շաբաթը մեկ անգամ լվանալ մարմինն [[օճառ]]ով և տաք ջրով:Անհրաժեշտ է մաշկը պահպանել մեխանիկական,քիմիական,կենսաբանական գործոնների ազդեցությունից:Մաշկի վրա
առաջացած վերքերը քսել [[յոդ]]ի թուրմ:Վերքը [[հող]]ով կեղտոտվելիս անհապաղ դիմել բժկի համակարկամախտային շիճուկ ստանալու համար:Խորհուրդ չի տրվում օգտվել ուրիշի անձնական գործածության իրերից ([[կոշիկ]],գուլպա,սրբիչ):
 
 
== Մաշկի ֆունկցիաները ==