«Մաշկ (մարդու)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2125 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ջերմաճառագայթումը ջերմային ճառագայթների արձակումնէ մաշկի կողմից:Այս ճանապարհով հեռանում է ջերմության մինչև 60 %-ը:
 
Ջերմահաղորդումը ջերմության անմիջական հաղորդումն է մաշկի մակերեսին հպվող այն առարկաներին,որոնց ջերմաստիճանը ցածր է մարմնի ջերմաստիճանից:Ջերմատվությանը խոչընդոտում են ենթամաշկային ճարպաշերտը և հագուստը:Այս ճանապարհով օրգանիզմից հեռանում է ջերմության 15 %-ը:
 
Գոլորշիացումը կատարվում է այն ժամանակ,երբ օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից:Այս ճանապարհով օրգանիզմից հեռանում է ջերմության 20 %-ը:Եթե օդը 100 % հագեցած է ջրային գոլորշիներով,ապա գոլորշիացում տեղի չի ունենում,ուստի [[ջուր]]ը հոսում է մարմնի վրայով (օրինակ,բաղնիքում):Նման քրտնարտադրությունը չի նպաստում ջերմատվությանը:
 
Մաշկը ջերմատվության օրգան է,որով հեռացվում է օրգանիզմի ջերմության ավելցուկի 70-80 %-ը:Շրջապատող միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունից գրգռվում են մաշկի ջերմաընկալիչները,որի արդյունքում [[ռեֆլեքս]]որեն փոխվում է [[արյունատար անոթներ]]ի լուսանցքը:Միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս մաշկի անոթները նեղանում են,քչանում է դեպի մաշկ հոսող արյան քանակը,մաշկը գունատվում է,և նվազում ջերմատվությունը:Ջերմաստիճանը բարձրանալիս մաշկի անոթները լայնանում են,մաշկը կարմրում է,և մեծանում է ջերմատվությունը:Ջերմակարգավորման կենտրոնը գտնվում է միջանկյալ ուղեղում:Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև [[մեծ կիսագնդեր]]ի կեղևը,ուղեղաբունը և որոշ ներզատական [[գեղձ]]եր:
 
== Մաշկի ֆունկցիաները ==
667

edits