'''Բորիս Սմիռնով''' ([[1908]]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ([[1963]])։ [[1925]]-[[1929]] թվականին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստ-ում։ [[1929]]-[[1942]] թվականին՝ Լենինգրադի Սմիռնով է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի Р․Բորիս Սմիռնովը Լենինի դերում (կադր «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարից, 1958) ([[1939]] թվականից՝ Լենսովետի անվ․ թատրոն), [[1943]]-[[1950]] թվականին՝ Լենինգրադի կոմեդիայի, [[1950]]-[[1955]] թվականին՝ Մոսկվայի Պուշկինի անվ․ թատրոնների դերասան։ [[1955]] թվականից աշխատում է ՄԳԱԹ-ում։ Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Սմիրնով Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» ([[1956]]), «Երրորդը՝ պաթետիկականը» ([[1953]]), Շատրովի «Հուլիսի 6-ը» ([[1965]]) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ [[1958]]), «Ապասիո¬ նատ» ([[1963]]), «Հանուն հեղափոխության» ([[1964]]) ֆիլմերում։[[ֆիլմ]]երում։ Լենինյան մրցանակ ([[1959]])։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։