«Սենտիմենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սենտիմենտլիզմ''' (ֆրանսերեն sentimentalisme, անգլերեն sentimental-զգայուն, ֆրանսերեն sentiment-զգացմունք բառերից), գեղագիտական ուղղություն 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի գրականության և արվեստի մեջ։ Սկզբնավորվել է արևմտաեվրոպական իրականության մեջ, կլասիցիստական և լուսավորական ռացիոնալիզմի (տես Լուսավորականություն) ճգնաժամի պայմաններում։ Առավել համակողմանիորեն դրսևորվել է [[Անգլիա]]յում։ Սենտիմենտալիզմը «մարդու բնության» գերհատկանիշը համարել է ոչ թե բանականությունը, այլ զգացմունքը։ Ընդունելով լուսավորականության առաջ քաշած բարոյական անհատի [[իդեալ]]ը, վերջինիս իրագործման պայմանը համարել է ոչ թե աշխարհի «բանական» վերակառուցումը, այլ «բնական» զգացմունքի ազատագրումն ու զարգացումը։ [[Կյանք]]ի արտացոլման սկզբունքով հակադրվել է [[կլասիցիզմ]]ի վերացականությանն ու չոր դատողականությանը, մարդկային հոգեբանությունը պատկերել չափազանցված զգացմունքայնությամբ։ Լուսավորական գրսկանությանգրականության հերոսին սենտիմենտալիստ [[գրող]]ները օժտել են առավել խոր անհատական գծերով ու հուզական ներաշխարհով։ Նրանց հերոսը դարձել է դեմոկրատական ծագումով (կամ համոզմունքով) «միջին քաղաքացին», բուրժուական կամ գեղջկական աշխարհի հասարակ մարդը։ Ըստ այդմ, փոխվել է նաև պատկերվող միջավայրը, արիստոկրատական պալատներին ու սալոններին փոխարինել են գյուղական խաղաղ բնությունը, գեղջկական հյուղակները, արհեստավորների ու առևտրականների տները։ Կլասիցիզմի արծարծած համազգային և համապետական խնդիրների փոխարեն սենտիմենտալիզմը առաջ է քաշել մարդու կյանքի ու երջանկության հարցերը։ Հերոսական պոեմի, ներբողի կամ ողբերգության տեղը գրավել են եղերերգությունը, ուղերձը, նամակագրական և հոգեբանական վեպն ու վիպակը, ճամփորդական նոթերը, օրագրերը, գեղարվեստական [[արձակ]]ի այն տեսակները, որ ունեն խոստովանանքի բնույթ։ Իր դեմոկրատական միտումներով սենտիմենտալիզմը դարձել է [[ֆեոդալիզմ]]ի և միապետական իշխանության դեմ առաջավոր բուրժուազիայի ծավալած պայքարի գեղարվեստական արտահայտությունը։ Սենտիմենտալիզմը հանդես է եկել անհատի իրավունքի պաշտպանությամբ և որոշակի դեր խաղացել գրականության դեմոկրատացման, հասարակ մարդու հոգեբանության պատկերման գործում։ Դա սենտիմենտալիզմի հիմնական նվաճումն էր և պատմական առաջավոր դերը։ Իր լավագույն հատկանիշներով սենտիմենտալիզմը ազդել է նախառոմանտիզմի գրականության և [[արվեստ]]ի վրա, մեծապես նպաստելով [[ռոմանտիզմ]]ի առաջացմանն ու զարգացմանը։
== Սենտիմենտալիզմի բնորոշ տրամադրությունները ==
Սենտիմենտալիզմին բնորոշ տրամադրություններ (հովվերգություն, մելամաղձոտ հայեցողություն) արտահայտվել են դեռևս Թոմսոնի («Տարվա եղանակներ», [[1730]] թվական), Ցունգի («[[Գիշեր]]ային խոհեր», 1742-1745 թվականներ) և Գրեյի («Եղերերգություն գրված գյուղական գերեզմանատանը», [[1751]] թվական) բանաստեղծական երկերում։ Սենտիմենտալիստական մոտիվներն առավել որոշակիորեն են հնչել Ռիչարդսոնի հոգեբանական վեպերում, Ֆիլդինգի ուշ շրջանի գործերում («Ամելիա», [[1752]] թվական)։ Սենտիմենտալիզմը սակայն, վերջնականապես ձևավորվել է Ստեռնի ստեղծագործության մեջ։ Նրա անավարտ «Սենտիմենտալ ճանապարհորդություն» ([[1768]] թվական) առաջին խոշոր սենտիմենտալիստական երկն է, որի վերնագրից էլ բխել է ուղղության անվանումը։