«Սենտիմենտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
Վերք Հայաստանի 13.jpg
Վերք Հայաստանի 13.jpg|Վերք Հայաստանի վեպից հատված
==== Սենտիմենտալիզմի դերը հայ գրականության մեջ ====
Հայ գրականության մեշ Սենտիմենտալիզմը ամբողջական արտահայտություն չի գտել։ Հայկական կլասիցիզմից դեպի Սենտիմենտալիզմի ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է համարվում Ալամդարյանը։ Սենտիմենտալիզմի որոշ տարրեր նկատելի են նաև Թաղիադյանի, [[Ղևոնդ Ալիշան]]ի, ինչպես նաև [[Խաչատուր Աբովյան]]ի ստեղծագործության մեջ («Վերք Հայաստանի», «Աղասու խաղը»)։ Բախչինյան բեմարվեստում Սենտիմենտալիզմը զարգացել է պսլատական կլասիցիստական [[թատրոն]]ի պայմանականությունների դեմ պայքարի նշանաբանով։ Սենտիմենտալիզմին բնորոշ զգացմունքի պաշտամունքը, մարդու ներաշխարհի նկատմամբ առավել հետաքրքրությունը հանգեցրել է կլասիցիստական արձանագրությունից, չափածո խոսքը արտասանելու պայմանական եղանակից հրաժարվել են։ Նոր խաղացանկը [[դերասան]]ին պարտադրել է անձնավորումների կենցաղայնություն, [[կերպար]]ի զարգացման ցուցադրում, կենդանի հուզառատ խոսքի ինտոնացիաների արտաբերում։ Փոփոխություններ են կատարվել նաե ներկայացման ձևավորման մեջ՝ «պալատական» միօրինակ դեկորները փոխարինվել են ավելի իրական միջավայրով, պայմանական զգեստները մոտեցվել են ժամանակակից հագուստներին, կիրառվել է բնորոշ գրիմ են։ Այս ամենը որոշակի է դարձրել ռեալիստական միտումների կուտակումը դերասանական արվեստում, որը տարբեր չափով է դրսևորվել 18-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր դերասաններ Գարրիկի (Մեծ Բրիտանիա), Շրյոդերի և Բրոկմանի (Գերմանիա) և այլոց ստեղծագործության մեջ։ Սենտիմենտալիզմը ազդել է տարբեր երկրների թատերարվեստի և այլ արվեստների վրա, ունեցել նաև ուշ արձագանքներ։