«Սյունաշար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Սյունաշար''', Սյունաշարք, ուղիղ կամ կոր գծով դասավորված սյուների շարք կամ շարքեր միջսյունային որոշակի ռիթմական քայլով՝ միավորված հորիզոնական հեծանային գոտիով և ծածկով։ Շենքերի արտաքին հորինվածքում կիրառվում է մասնակիորեն կամ ողջ շրջագծով նախամուտքերի սյունասրահների ձևով՝ հարստացնելով ու ամբողջացնելով [[Ծավալ|ծավալները]], կապելով դրանք բակի կամ հրապարակի տարածքի, ինչպես նաև շրջապատող բնության հետ։ Ներսում սովորաբար մասնահատում է ընդարձակ դահլիճները՝ ինտերիերին հաղորդելով արտահայտիչ և հանդիսավոր տեսք, լուծելով նաև կոնստրուկտիվ խնդիրներ։ Երբեմն հանդես է գալիս որպես ինքնուրույն կառույց՝ տաղավարի, հաղթադարպասի, բելվեդերի ձևով։ Լայնորեն կիրառվել է [[Հին Արևելք]]ի, անտիկ աշխարհի, [[Իտալական Վերածնունդ|իտալական Վերածննդ]]ի, [[Արևմտյան Եվրոպա]]յի և [[Ռուսաստան]]ի
շինություններում: ։ Սյունաշարը Հայաստանում հայտնի է դեռևս [[Ուրարտու|ուրարտական]] շրջանից։ Մեծ տարածում է ստացել անտիկ և վաղ միջնադարյան տաճարային և պալատական շենքերի հորինվածքներում ([[Գառնի]]ի տաճար, [[Դվին]]ի, [[Զվարթնոց|Զվարթնոցի կաթողիկոսական պալատ]]ներ և այլն), հայկական ժողովրդական ճարտարապետուրյան մեջ (սյունասրահներ, տնտեսական շինություններ և այլն)։ Մեծ տեղ է գտել նաև [[Խորհրդային Հայաստան]]ի ճարտարապետության մեջ:
[[Կատեգորիա:ԿառույցներՇինություններ]]
[[Կատեգորիա:Ճարտարապետություն]]
{{ՀՍՀ}}