«Սկանդինավյան լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Nordiska språk.PNG|մինի|աջից|Սկանդինավյան լեզուներ ]]
'''Սկանդինավյան լեզուներ''', հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի հյուսիսային ենթախումբը, որի մեջ մտնում են [[դանիերեն|դանիերենը]], [[շվեդերեն|շվեդերենը]], [[նորվեգերեն|նորվեգերենը]], [[իսլանդերեն|իսլանդերենը]] և [[ֆարերերեն|ֆարերերենը]]։ Շվեդերենը, դանիերենը և նորվեգերենը շատ մոտ են միմյանց, դա պայմանավորված է նրանց սերտ ազգակցությամբ, ինչպես նաև ավելի ուշ ժամանակաշրջանում նրանց պատմական սերտ շփումով ու փոխազդեցությամբ։ [[Կղզի|Կղզիներում]] խոսվող սկանդինավյան լեզուներ՝ իսլանդերենը և ֆարերերենը, դուրս են մնացել պատմական ընդհանուր զարգացումից և աչքի են ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, առաջին հերթին բառապաշարի և քերականական կառուցվածքի արխաիկությամբ։ Սկանդինավյան լեզուները ունեն մի շարք ընդհանուր հնչյունական և քերականական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են մյուս գերմանական լեզուներից։ [[Հնչյուն (խոսքի միավոր)|Հնչյունական]] առանձնահատկություններից են՝ բառասկզբի j-ի անկումը, բարձրացող երկբարբառների առաջացումը, բաղաձայնների առնմանման բազմաթիվ դեպքեր։ Ձևաբանական կարևոր առանձնահատկություններն են տ, տէ՜ով կազմված անդրադարձ-կրավորական բայաձևերը, վեր շաղիր որոշիչ հոդը։ Սկանդինավյան բարբառների տարածման հնագույն շրջանը սահմանափակվում է [[Սկանդինավյան թերակղզի|Սկանդինավյան թերակղզու]] հրվանդանի մասով և մոտակա կղզիներով։ Սկզբնապես աննշան բարբառային տարբերություններն ուժեղանում են [[5-րդ դար|5]]—[[6-րդ դար]]երում՝ կապված սկանդինավյան [[ցեղ|ցեղերի]] տարածման հետ՝ մի կողմից դեպի հյուսիսային Սկանդինավիա, մյուս կողմից՝ դեպի [[Յուալանդիա]] և հարևան կղզիները։ Արևմտասկանդինավյան բարբառների հիման վրա ձևավորվում է նորվեգերենը, արլսկանդինավյան բարբառների հիման վրա՝ շվեդերենը, և դանիերենը։ [[9-րդ դար|9]]—[[10-րդ դար]]երում տեղի է ունենում Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների գաղու¬թացումը նորվեգական գաղութարարների կողմից, որի հետևանքով կազմավորվում են իսլանդերենը և ֆարերերենը։ Առաջին գրավոր հուշարձանները, որոնց մեջ արտացոլումն են գտնում սկանդինավյան լեզուներ յուրահատկությունները, [[8-րդ դար|8]]—[[11-րդ դար]]երում ռունագիր արձանագրություններն են (տես Ռուներ), որոնք գրված են, այսպես կոչված, կրտսեր ռունագրերով։ 12—13 դարերում Սկանդինավիայում տարածվել է լատինական գիրը և երևան են եկել առաջին հինսկանդինավյան ձեռագրերը ([[Մեծ էդդա]], [[Փոքր էդդա]], սագաներ են)։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:լեզուներ]]
[[Պատկեր:Old norse, ca 900.PNG|մինի|կենտրոն|Սկանդինավյան լեզուներ]]
 
== Գրականություն ==
{{lang-ru|В е с се н Э*, Скандинавские языки, пер․ со швед․, М․, 1949; Стеблин-Каменский М․ И․, История скандинавских языков, М․,}} 1953․ Հ․ Ասմանգուլյան
 
[[Պատկեր:Old norse, ca 900.PNG|մինի|կենտրոն|Սկանդինավյան լեզուներ]]
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:լեզուներ]]