«Էժեն Սյու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սյու (Sue) էժեն Մարի-ժոզեֆ''' ([[1804]]—[[1857]] թվականներ), [[Ֆրանսիացի|ֆրանսիաց]]ի գրող։ [[1823]]— [[1829]]թվականներին եղել է զինվորական [[վիրաբույժ]]։ Մեծ հաջողություն են ունեցել Սյուի [[արկածամելոդրամատիկ]] [[վեպ]]-[[ֆելիետոն]]ները («[[Փարիզի գաղտնիքները]]»(հ․ 1—10, [[1842]]—[[1843]] թվականներ, հայկական հրատարակչություն «[[Գաղտնիք Փարիզի]]», հ․ 1—8 [[1868]]—[[1867]] թվականներ)), «[[Թափառական հրեան]]» (հ․ 1—10, [[1844]]—[[1845]] թվականներ, հայկական հրատարակչություն, հ․ 1—2, [[1853]]—[[1854]] թվականներ), որոնցում պատկերված են [[Փարիզ]]ի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։ [[Դիմազերծում|Դիմազերծմ]]ան սահմանափակությունը, ժողովրդի ուժերի նկատմամբ անվստահությունը և հույսերը [[բուրժուազիա|բուրժուա]]կան մարդասիրության հետ կապելը նվազեցրել են նրա սոցիալական [[քննադատություն|քննադատությ]]ան նշանակությունը։ «ժողովրդի գաղտնիքները» ([[1849]]—[[1857]] թվականներ) բազմահատորանոց վեպի և [[Կղերա-ֆեոդալական հոսանք|հակակղերական]] պամֆլետների համար հետապնդվել է և [[1852]] թվականին [[տարագրվել]] Սավոյա։ Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են [[1840]]-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, [[1846]] թվական, «[[Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք]]»)։ «Թափառական հրեան», հ․ 1—8, ԿՊ, [[1867]]—[[1869]] թվականներ։ «[[Մաթիլդ]]»,հ․ 1—4, «[[Ջմյուռնիա]]», [[1870]]—[[1871]] թվականներ։ «[[Դիվաբնակ բլուր]]», հ․ 1—2, «[[Զամյուռնիա]]», [[1879]] թվական։ «[[Յոթ մահացու մեղքեր]]», հ․ 1-2, ԿՊ, [[1883]] թվական։
[[Պատկեր:Eugène Sue 3.jpg|մինի|Էժեն Սյու]]
{{ՀՍՀ}}