«Ինտրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Ինտրա (Տիրան Չրաքյան, 1875-1921), հայ բանաստեղծ: Ծնվել է Կ.Պոլսի Սկյուտար արվարձանում, ավարտել է Պերպերյան վարժարանը (1891), զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ: 1906թ. լույս է ընծայել [[«Ներաշխարհ»]] խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան և 1908թ.՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի [[շրջափոխություն|շրջափոխությամբ]] կազմված): 1895-96 թթ. ջարդերը խաթարեցին նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո կորցրեց հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց: 1921թ. թուրքական իշխանությունները նրան աքսոր են քշում, տանջանքներին չդիմանալով՝ մեռնում է աքսորի ճանապարհին:
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինտրա» էջից