«Ժան Բատիստ Սեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Գիրք․ '''ՍԵՅ (Say) ժան Բատիստ''' (17671832), ֆրանսիացի տնտե...»:
 
Տող 1.
[[Պատկեր:Foaia populară 1899-04-18, nr. 16.pdf|250px|մինի|Գիրք․]]
'''ՍԵՅ (Say) ժան Բատիստ''' ([[1767]]—[[1832]]), [[ֆրանսիա]]ցի [[տնտեսագետ]], քաղաքատնտեսության [[պրոֆեսոր]] ([[1819]] թվական), գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից։ Եղել է խոշոր [[բուրժուազիա]]յի գաղափարախոս, ազատ առևտրի ու տնտեսական կյանքին պետության չմիջամտելու կողմնակից։ Գլխավոր աշխատությունն է «Քաղաքատնտեսության տրակտատը․․․» ([[1803]] թվական)։ Քաղաքատնտեսությունը բաժանել է երեք ինքնուրույն մասի՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Կապիտալիստական արտադրության [[օրենք]]ները համարել է հավիտենական։ Հակադրվել է [[Դավիթ Ռիկարդոյի]] արժեքի աշխատանքային տեսությանը, որպես արժեքի հիմք ընդունել ապրանքի օգտակարությունը, արտադրության ծախսերը, պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը։ Ստեղծել է արտադրության գործոնների տեսություն, որտեղ զարգացրել է արժեստեղծման պրոցեսին աշխատանքի, կապիտալի ու բնության հավասարաչափ մասնակցության գաղափարը։ Այս կապակցությամբ էլ ժխտել է կապիտալիստական արտադրության շահագործողական բնույթը և դասակարգային շահերի ներդաշնակություն քարոզել։ Սեյը իդեալականացրել է ազատ ձեռնարկատիրության համակարգը և մերժել գերարտադրության ընդհանուր [[ճգնաժամ]]երի անխուսափելիությունը՝ ընդունելով միայն առանձին ապրանքների գերարտադրության հնարավորությունը։ Ձևակերպել է «շուկայի օրենքը», ըստ որի,արդյունքների փոխանակության շնորհիվ գնումն ու վաճառքն իբր ավտոմատիկորեն հավասարակշռվում են։ Կառլ Մարքսը քննադատել է Սեյի հայացքները, սակայն նրա գռեհիկ մեթոդաբանությունն ու արտադրության գործոնների «նորացված» տեսությունը ժամանակակից բուրժուական քաղաքատնտեսությունը դեռևս օգտագործում է [[կապիտալիզմ]]ը գովաբանելու նպատակով։
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՏնտեսագիտությունՏնտեսագետներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացիներ ըստ մասնագիտության]]