«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
 
===Մարդու արժանապատվության ոտնահարումները===
 
Թե ինչ հանգամանքներում կարող է մարդու արժանապատվությունը ոտնահարվել, անհնար է ընդհանուր և վերացական ասել: Պատմահամակարգային տեսանկյունից կարելի է առանձնացնել մարդու արժանապատվության դեմ հետևյալ տիպիկ ոտնձգությունները.
 
* ստրկությունը, ճորտությունը, խտրականությունները, որոնք ժխտում են խտրականության ենթարկվողի մարդ լինելը, մարդկանց առևտուրը, այսինքն` '''մարդկանց հավասարության զանգվածային խախտումները''',
 
* խոշտանգումը, կտտանքները, մարմնական պատիժները, ուղեղի լվացումը, դեղամիջոցների ու հիպնոսի օգնությամբ մարդու կամքը կոտրելը, գաղտնի կամ բռնի բժշկական գիտափորձերը հետազոտական կամ բազմացման նպատակով, սիստեմատիկ նվաստացումներն ու ստորացումները, այսինքն` '''մարդու ֆիզիկական ու հոգևոր նույնականության ու ամբողջականության զանգվածային խախտումները''',
 
* ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից զրկելը (օրինակ չափազանց բարձր հարկային բեռի միջոցով), սեփական պահանջմունքներն ու ցանկությունները պետությանը ներկայացնելու ցանկացած հնարավորությունից զրկելը, այսինքն` '''անհատի հանդեպ սոցիալական ու իրավական պետության պատասխանատվության զանգվածային անտեսումները''':
 
'''Օրինակներ'''. ''Ցամաքում գտնվող անմեղ մարդկանց որպես ռումբ օգտագործվող ինքնաթիռի միջոցով պատճառվելիք վնասներից պաշտպանելու համար ահաբեկիչների կողմից առևանգված տրանսպորտային ինքնաթիռը խփելը ԴՍԴ-ն անընդունելի է համարում, քանի որ դրանով ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորներն «առարկայացվում և միաժամանակ իրավազրկվում են», որովհետև նրանց կյանքից զրկելն օգտագործվում է որպես ուրիշներին փրկելու միջոց''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv115118.html BVerfGE 115, 118 (154)]</ref>:
 
''Ստի դետեկտորի կիրառումը ԴՍԴ-ն որակել է ոչ թե որպես մարդու արժանապատվության, այլ միայն ընդհանուր անձնական իրավունքի հիմնախնդիր<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv034238.html BVerfGE 34, 238 (247)]</ref>: Դրան հակառակ` նա գաղտնալսումը դիտում է իբրև ոչ միայն բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, այլ նաև մարդու արժանապատվության խախտում, եթե չի հարգվում մասնավոր կյանքի բացարձակ պաշտպանված անձեռնմխելի ոլորտը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv109279.html BVerfGE 109, 279 (314ff.)]</ref>:
 
''ԴՍԴ-ն կալանավորների արժանապատվությունը ոտնահարված է համարում, եթե նրանք երբևէ կրկին ազատվելու ոչ մի հնարավորություն չունեն<ref>[http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (150)]</ref>, կամ եթե երկու կալանավոր պահվում են մոտավորապես 7,6մ2 մակերեսով մենախցում<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv035202.html BVerfGE 35, 202 (236)]</ref>, ինչպես նաև եթե խցանված կոյուղու պատճառով նրանց խուցը միշտ աղտոտվում է կղկղանքներով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv047046.html BVerfGE 47, 46 (73)]</ref>: Մարդու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով ԴՍԴ-ն պահանջում է, որ մեղադրյալը «դատավարության վրա ազդելու, իրեն ներկայացված մեղադրանքների դեմ անձամբ արտահայտվելու, իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացնելու, դրանց լրիվ և սպառիչ ստուգմանն ու գնահատմանը հասնելու հնարավորություն ունենա ու նաև դրանից փաստացի օգտվել կարողանա»''<ref>[http://www.bverfg.de/entscheidungen/rk20040408_2bvr025304.html BVerfGE 63, 332 (337)]</ref>:
 
==Միջամտության սահմանադրաիրավական արդարացումը==
 
==Աղբյուրներ==