«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
=== Բանջարաբուծություն ===
[[Պատկեր:BoroughMarketTomatoes.jpg|200px|մինի|ձախից|Շուկայում վաճառվող [[լոլիկ]]]]
[[Պատկեր:ARS cucumber.jpg|200px|մինի|աջից|Վարունգի տնկարկ]]
ՀՀ-[[Հայաստանի Հանրապետություն]]ում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են [[լոլիկ]]ը, [[վարունգ]]ը, [[կաղամբ]]ը, [[սեխ]]ը, [[սմբուկ]]ը, [[բողկ]]ը, [[գազար]]ը, [[սխտոր]]ը, [[ծնեբեկ]]ը, [[սպանախ]]ը, [[տաքդեղ]]ը, [[լոբի]]ն, [[ծաղկակաղամբ]]ը, [[շաղգամ]]ը, տերևաբանջարներից՝ [[թարխուն]]ը, [[մաղադանոս]]ը, [[համեմ]]ը, [[ռեհան]]ը և այլն, բոստանային մշակաբույսերից՝ [[ձմերուկ]]ը, [[սեխ]]ը, [[դդում]]ը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։ Տարբերում են բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում) և պաշտպանված (փակ) գրունտի (աճեցումը ջերմատներում, ջերմոցներում) բանջարաբուծություն։ [[2011]] թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 970,2 հազար տ։ Ցանքատարածությունների մոտ 80 %-ն զբաղեցրել են [[լոլիկ]]ը, [[տաքդեղ]]ը, [[վարունգ]]ը և [[սմբուկ]]ը։
 
«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ու «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում կիրառվող մրցակցային դրամաշնորհի միջոցներով սկսել են մշակել բրյոաելյան, չին., պեկինյան և կարմրագլուխ կաղամբներ, բրոկ-կոլի, կոլռաբի, մշակովի հազարի տարբեր տեսակներ։ Ջերմատնային տնտեսություններ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Ջերմատներն զբաղեցնում են մոտ 75 հա տարածք, որտեղ աճեցնում են բանջարեղեն (60 %) և ծաղիկ (40 %)։