«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Առանձնացվում են [[Արարատյան դաշտ]]ի, Արարատյան գոգավորության նախալեռներ, Հյուսիս-արլ., [[Վայք]]ի, Զանգեզուրի խաղողագործական գոտիները, որտեղ մշակում են 22 տեխնիկական և 16 սեղանի սորտեր, որոնք բարձրորակ գինիների, տեսակավոր կոնյակների և հյութերի արտադրության հումք են։
 
=== Պտղաբուծություն ===
[[Պատկեր:Prunus armeniaca Nubra Valley.jpg|200px|մինի|ձախից|[[Ծիրանենի]]]]
[[Պատկեր:Pfirsichbaum 01.jpg|200px|մինի|աջից|[[Դեղձենի]]]]
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Հայտնաբերվել են ([[Արմավիր]], [[Շենգավիթ]], [[Գառնի]] և այլն) 3-6 հազար տարվա [[ծիրան]]ի, [[դեղձ]]ի, [[սալոր]]ի, [[խաղող]]ի սերմեր։
 
[[Հայկական լեռնաշխարհումլեռնաշխարհ]]ում պտղաբուծությունը հատկապես զարգացել է [[մ.թ.ա. 9]]- մ. թ. 1 դարերում։ [[Վան]]ի մերձակայքում՝ «Ահերի դռան» վրա, [[Մենուա]]ն (մ. թ. ա. 871-810) թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը (մ. թ. ա. 5-րդ դար), Ստրաբոնը (մ. թ. ա. 1-ին դար), [[Ագաթանգեղոս]]ը, [[Մովսես Խորենացի]]ն, [[Անանիա Շիրակացի]]ն, [[Ստեփանոս Օրբելյան]]ը և ուրիշներ։ Հայաստանը բազմաթիվ պտղատու ծառատեսակների (ծիրանենի, տանձենի, սալորենի և այլն) մշակության հնագույն վայրերից է։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են ծիրանենու, դեղձենու, սալորենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն [[ծիրան]]ն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղ։
 
Պտղատու այգիներ կան գյուղատնտեսական բոլոր գոտիներում։ Արարատյան, նախալեռն.նախալեռներ, Հյուսիս-արլ. և Զանգեզուրի գոտիներում մշակվում են հիմնականում ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռն, և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձրներում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռն, շրջաններում՝ խնձորենի և տանձենի։ [[Սյունիքի մարզ]]ի՝ Մեղրու, և Տավուշի մարզի Նոյեմբերյանի (ցածրադիր մասերում) տարածաշրջաններում զարգանում է չոր մերձարևադարձային պտղատեսակների մշակությունը։ [[2011]] թվականին պտղի և հատապտղի տնկարկների մակերեսը 37,1 հազար հա էր, համախառն բերքը՝ 236,0 հազար տ։
 
=== Բանջարաբուծություն ===