«Սեքստոս Էմպիրիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պատկեր
Տող 3.
'''Սեքստոս Էմպիրիկոս''' (Sex․tus Empiricus) (II դ․ վերջ —III դ․ սկիզբ), հին հունական փիլիսոփա և գիտնական, [[սկեպտիցիզմ]]ի ներկայացուցիչ։ «Ընդդեմ մաթեմատիկոսների» («մաթեմատիկոս» տերմինը նշանակել է ընդհանրապես գիտնական) և «Պիհռոնյան դրույթներ» երկերի հեղինակը։ Ըստ Սեքստոս Էմպիրիկոսի, սկեպտիկը անառարկելիորեն ոչինչ չի հաստատում և ոչինչ չի ժխտում, նա «որոնող» է։ Փիլիսոփայական նպատակը հոգու հանգստություն ձեռք բերելն է, որին կարելի է հասնել ամեն ինչի նկատմամբ սկեպտիկական վերաբերմունք դրսևորելով։ Սեքստոս Էմպիրիկոսը տրամաբանության, ֆիզիկայի, բարոյագիտության և այլ գիտությունների առաջին պատմաբաններից է: Նրան է պատկանում ապացուցման անվերջության մասին փաստարկը, ամեն մի ապացուցում ելնում է ինչ-որ նախադրյալներից, որոնք, իրենց հերթին, ապացուցման կարիք են զգում և այսպես՝ շարունակ։ Սեքստոս Էմպիրիկոսի երկերում պահպանվել են մեջբերումներ հին հուն, բազմաթիվ մտածողների կորած աշխատություններից։ Ազդեցությունը նկատելի է [[Միշել դը Մոնտեն]]ի, Պ․ Բեյլի և նոր ժամանակի ուրիշ սկեպտիկների հայացքներում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անտիկ դարաշրջանի փիլիսոփաներ]]