«Սիրդարյա (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Syr Darya River Floodplain, Kazakhstan, Central Asia.JPG|մինի|աջից|Սիրդարյա գետ]]
'''Սիրդարյա''' , գետ [[ԽՍՀՄ]]-ում, ամենաերկարը և ջրառատությամբ երկրորդը ([[Ամուդարյա|Ամուդարյայից]] հետո) [[Միջին Ասիա]]յում։ Կազմավորվում է Նարին և [[Կարադարյա]] գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը։ Երկարությունը 2212 կմ է (Նարինի ակունքներից՝ 3019 կմ), ավազանը՝ 219 հազար կմ քառակուսի։ Սիրդարյայի [[ավազան|ավազանը]] ներկայացնում է գետերի, [[ջրանցք|ջրանցքների]] ու կոլեկտորների բարդ միահյուսում (ջրանցքների ու կոլեկտորների երկարությունը զգալիորեն գերազանցում է գետային ցանցի երկարությանը)։ Խոշոր վտակներն են Կասանսայը, Գավասայը, Չաադաբսայը, Իսֆայրամսայը, Շախիմարդանը, Սոխը, [[Իսֆարան]], [[Խոջաբակիրգան|Խոջաբակիրգանը]] ևն։ Սիրդարյայի ավազանում կա մոտ 750 [[ջրանցք]]։ Խոշոր ջրանցքներն են [[Մեծ Ֆերգանային|Մեծ Ֆերգանայինը]], [[Մեծ Անդիժան|Մեծ Անդիժանինը]], [[Անդիժանսա|Անդիժանսայը]], [[Շաարի խանսայ|Շաարի խանսայը]], [[Սավայ|Սավայը]], [[Ախունբաբաև|Ախունբաբաևի]] անվան ջրանցքը։ [[Գետաբերան|Գետաբերանում]] առաջացնում է [[դելտա]]՝ բազմաթիվ բազուկներով, վտակներով, [[լիճ|լճերով]] ու [[ճահիճ|ճահիճներով]]։ Սնումը գերազանցապես ձնային է, սակավ՝ սառցադաշտային ու [[անձրև|անձրևային]]։ Վարարում է մարտ-ապրիլից օգոստոս-սեպտեմբեր։ [[Ջուր|Ջրի]] տարեկան միջին ծախսը վերին հոսանքում մոտ 500 մ3/վրկ է, Չիրչիկ գետը Սիրդարյա թափվելու տեղում՝ 703 մ3/վրկ, Կազալինսկ քաղաքի մոտ՝ 446 մ3/վրկ։ Հոսքը կարգավորվում է ջրամբարներով։ Սիրդարյայի ավազանում գործում է 61 ՀԷԿ(1,6 Գվա ընդհանուր կարողությամբ)։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ [[գետաբերան|գետաբերանից]] մինչև Բեկաբադ։ Կա ձկնորսություն։ Սիրդարյայի ափերին են [[Լենինաբադ|Լենինաբադը]], [[Բեկաբադ|Բեկաբադը]], [[Չարդարան]], [[Կզըլ-Օրդան]], [[Կազալինս-Կռ։Կռ]]։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:աշխարհագրություն]]