Բացել գլխավոր ցանկը

Changes

'''Բաքվի ջարդեր (1990)'''. [[Ադրբեջան]]ի ժողովրդական ճակատի (Աժճ)կողմից [[1990]] թվականի [[հունվարի 13]]-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված [[հայ]]երի [[ջարդ]]եր Բաքվում։
 
== Ջարդի ընթացքն ու հետևանքները ==
Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով Աժճ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես [[Լեռնային Ղարաբաղ]]ի մարզկոմը սրբեցինք, [[ԼՂԻՄ]]-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն [[հոդված]]ներով տպագրվել է նաև [[մամուլ]]ում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում: Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս [[1988]] թվականի դեկտեմբերի վերջին և [[1989]] թվականի հունվարի սկզբին։ [[1990]] թվականի [[հունվարի 13]]-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մադկանց դուրս նետել պատուհաններից, սպանել [[երկաթ]]ե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «[[կյանք]]ը փրկելու» համար անմիջապես [[նավահանգիստ]] մեկնելու առաջարկությամբ։ Հայ [[բնակչություն]]ից խլել են [[դրամ]]ը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը: Նավահանգստում Աժճ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել եք հաճախ նաև ծեծել նրանց ու [[Կասպից ծով]]ով լաստանավերով ուղարկել [[Թուրքմենստան]]։
 
[[1988]] թվականի [[հունվարի 13]]-19-ի ջարդերից հետո հայաթափվել է [[Բաքու]]ն (շուրջ 250 հազար հայ) տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային ասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նարնց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են։
 
== Միջազգային հանրության արձագանքը ==
Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են փդովմունքով։ [[ԱՄՆ]]-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին։ [[1990]]-ի [[հունվարի 17]]-ին [[Եվրախորհրդարան]]ը բանաձև է ընդունել, ով կոչ է արել Արտաքին գործերի նախարարներ կոմիտեին և Եվրախորհրդին՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և [[Լեռնային Ղարաբաղ]]ին։ [[Հունվարի 18]]-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել [[Միխայիլ Գորբաչով]]ին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին։
 
[[1990]] թվականի [[մարտի 29]]-ին կայացել է ԽՍՀՄ գլխավոր խորհրդի փակ նիստ՝ Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար։ Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ [[հայ]]երի ջարդերը մատնվել են մոռացության։
 
{{ՂԱՊ}}
 
[[Կատեգորիա:ՋարդերԱդրբեջանի պատմություն]]
[[Կատեգորիա:Բաքու]]
159 949

edits