«Սերբախորվաթերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
 
'''Սերբախորվաթերեն''', սերբերի, խորվաթների, չեռնոգորցիների և [[մուսուլման]]-[[բոսնիա]]ցիների լեզուն։ Մեծ մասամբ տարածված է ՀԱՖՀ-ում։ Խոսողների թիվը՝ 15 մլն ([[1971]] թվական)։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական, [[լեզու]]ների հարավային խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտոկավական, չակավական, կայկավական։ Միջին [[հայերեն]]ի յուրաքանչյուր ձայնավոր (ի, ե, ա, օ, ու) կարող է լինել ե՝ երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր-ն հանդես է գալիս վանկարար դերով։ [[Շեշտ]]ը արտաշնչական տոնային (երաժշտական) է (բարձրացող եր¬ կար և կարճ, իջնող երկար և կարճ)։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Ա-հ․ օգտագործում է 2 այբուբեն՝ կիրիլի- ցան, որը մոտ է ռուս, այբուբենին, և լա- տինիցան, որը լատ․ այբուբենի ձևափոխ¬ ված տարբերակն է։ Հնագույն հուշար¬ ձանները XII դարից են։ ժամանակակից գրական լեզուն ձևավորվել է [[19-րդ դար]]ի 1-ին կեսին՝ շտոկավական [[բարբառ]]ի ժողովրդական խոսվածքների հիման վրա։ Գրական լեզվում կան տարածքային (մեծ մասամբ բառապաշարային) տարբերություններ, որոնք պայմանավորված են խորվաթիայի և սերբիայի [[մարզ]]երում նրա զարգացման ոչ միօրինակ պայմաններով։
{{ՀՍՀ}}