«Ղարաբաղ կոմիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ղարաբաղյան կոմիտե''' Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե 1988 թվականի մայիսին ստեղծված կազմակե...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ղարաբաղյան կոմիտե''' Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե [[1988]] թվականի մայիսին ստեղծված կազմակերպություն գլխավորել է հայ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) [[Հայաստան]]{{ՀՀ2012}}ի հետ վերամիավորելու համար սկսված Ղարաբաղյան շարժումը։ «Ղարաբաղըյան» կոմիտեի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Ի. Մուրադյանը։ Կոմիտեին անդամագրվել են Բ. Արարքցյանը. Հ. Գալստյանը, Մ. Գևորգյանը, Ռ. Ղազարյանը, Ս. Դյազարյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Մանոդարյանը, Վ. Սիրադեղյանը, Դ. Վարդանյանը, Լ. ՏերՊետասյանը։ Այն կազմակերպել և ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։ Նպատակն էր կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բևեռել [[Լեռնային Ղարաբաղ]]ը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի արդար պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա։ «Ղարաբաղյան» կոմիտե մեծ հեղինակություն և վստահություն է ձեռք բերել ժողովրդի մեջ։ [[1988]] թվականի հոկտեմբեր-նոյեմբեր 1988 թվականի օգոստոս ամիսներին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղարաբաղյան» կոմիտեի անդամներ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը, Ա. Մանուչրայանը և Ռ. Ղազարյանը։ [[1988]] թվականի դեկտեմբեր [[1989]] թվականի հունվար ամիսներին կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։ Ժողովուրդը լայն պայքար է ծավալել նրանց ազատելու համար։ 1989 թվականի ապրիլ-մայիսին «Ղարաբաղյան» կոմիտեի անդամներն ազատվել են և վերստին ստանձնել Ղարաբաղյան շարժման ղեկավարումը։ Կոմիտեն ընդլայնել է շարժման ծրագիրը՝ ընղգրկելով երկրռւմ ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, հանրապետության ինքնիշխանության ընդարձակմանը (հետագայում նաև անկախ պետականության հաստատմանը), պատմական անցյալի վերագնահատմանը, կենսոլորտի բարելավմանը, հայոց լեզվի դերի ընդլայնմանն ու հայկական դպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր։ Հիմնականում այս խնդիրների իրագործման նպատակով «Ղարաբաղի» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտոսծ վարչության կազմում ընդգրկվել են «Ղարաբաղյան» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։ ՀՀ անկախության հռչակումից (1991) հետո, ներրին գաղափարական և քաղաքական տարաձայնությունների հետևանքով, «Ղարաբաղյան» կոմիտե պառակտվել է, նրա մի շարք անդամներ դուրս են եկել նաև ՀՀՇ-ից՝ կազմելով նոր հասարակականքաղաքական կազմակերպություն:
{{ՀՀ2012}}