«Մաշկ (մարդ)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4251 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
 
Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները:Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ:Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների,ափերի,ներբանների,ծածկված են մազերով:Մազերն ունեն պաշտպանական նշանակություն,պահում են օդը,փոքրացնում ջերմատվությունը:
 
Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ [[շարակցական հյուսվածք]]ից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից:Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին:Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը:Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ,որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ:Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա,որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր
անհատին հատուկ պատկեր:
 
Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր,քրտնագեղձեր,մազապարկեր,ընկալիչներ,արյունատար և ավշային անոթներ:
 
[[Ճարպագեղձեր]]ը բշտիկավոր պարզ [[գեղձ]]եր են,գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին,բացառությամբ ափերի և ներբանների:Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային [[ճարպ]]ը,օծում է մազեր,վերնամաշկի արտաքին շերտը,փափկացնում դրանք:Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով:Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է,ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր:
 
[[Քրտնագեղձեր]]ը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են,որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին:Կծիկները պատված են արյունատար մազանոթներով,որոնցից [[ջուր]]ը,որոշ քանակով [[աղեր]] և [[միզանյութ]] անցնում են քրտնագեղձերի մեջ:Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր,որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք,որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը:
Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին:Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ,որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ [[մկաններ]]ով:Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս,վախի,զայրութի դեպքում հարթ մկանները [[ռեֆլեքս]]որեն կծկվում են,և մաշկի
մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ,որի արդյունքում ջերմատվությունը նվազում է:
 
Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից,որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ:Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից,մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից:Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը:
 
== Մաշկի տեսակները ==
Տարբերում են մաշկի 3 տեսակներ՝ յուղոտ,չոր,նորմալ:Յուղոտ մաշկը փայլում է,նրա անցքերը լավ են երևում,այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի:Չոր մաշկը բարակ է,հաճախ թեփոտում է:Նորմալ մաշկի այդպիսի թերություններ չունի:
 
[[Պատկեր:Human skin structure.jpg|մինի|250px|Մարդու մաշկը (արտաքին տեսք)]]
667

edits