«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ՀՍՀ}}[[Պատկեր:Concertkoor Haarlem 19-11-2010 Philharmonie.jpg|մինի|աջից|Ֆիլհարմոնիկ համերգ]]
'''Սիմֆոնիկ երաժշտության''', սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա,նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո)երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն,գերիշխում է գործիքային սկզբունքը։
Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիակոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ,ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից,գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար,քայլերգ, ընդհանրապես զվարճանքի,կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ,գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին XVI դ․ և XVII դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ(տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է XVIII դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես,[[Վիեննա]]կան դասական դպրոցը ([[Յոզեֆ Հայդն]], [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]], [[Լյուդվիգ վան Բեթհովեն]])։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ XVIII[[18]]-րդ դ․դարի վերջի[[19]]-րդ XIXդարի վերջի դ․ սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։
[[19]]-րդ դարի 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկպոեմներ, պատկերներ, ֆանտազիաներևն ([[Հեկտոր Բեռլիոզ]], [[Ֆելիքս Մենդելսոն]], [[Ֆերենց Լիստ]],[[Մարի Ֆրանկ]] և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը [[Անտոնին Դվորժակ]], [[Յուրի Ավենսեն]], [[Էդվարդ Գրիգ]],[[Յան Սիբելիուս]] և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է [[Գուստավ Մահլեր]]ի ստեղծագործության նշանակությունը։Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել [[XIX]] դ․ [[XX]] դ․ սկզբի ռուս կոմպոզիտորները ([[Անտոն Ռուբինշտեյն]], [[Ալեքսանդր Բորոդին]], [[Պյոտր Չայկովսկի]], [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով]], ավելի ուշ՝ [[Սերգեյ Ռախմանինով]], [[Ա․Ակրյաբին]], [[Վասիլի Կալիննիկով]], [[Իզոր Ստրավինսկի]] և ուրիշներ)։Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ [[Նիկոլայ Մյասկովսկին]],[[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ն է («Երեք արմավենի»,[[1905]], «Ղրիմի էսքիզներ», [[1903]] և [[1912]],սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից,[[1923]]—[[1924]], «Երևանյան էտյուդներ», [[1925]] և այլն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդյանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, [[1923]],ևն)։ Հայկական ազգային երաժշտության զարգացման մեջ նշանակալից դեր են կատարել Արամ Խաչատրյանի 3 սիմֆոնիաները ([[1934]], [[1943]], [[1947]]), 3 կոնցերտները (դաշնամուրի, [[1936]], ջութակի, [[1940]], թավջութակի, [[1946]]), 3 կոնցերա-ոապսոդիաները (նույնպես դաշնամուրի, ջութակի, թավջութակի), սիմֆոնիկ պոեմը երգչախմբով ([[1938]]), բալետային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահան դես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտություն դուրս բերեցին համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին [[Անդրկովկաս]]ի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգային դպրոցների սիմֆոնիկ երաժշտության զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության (մասնավորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զար գացման մեջ։Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ Ստեփանյանը, Դ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա-էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգային երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբաջանյանը, Ջ․ Տեր֊-Թադևոսյանը, է․ Հով հաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Դ․ Հախինյանը, է․ խա- ղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։ Գրկ․ Կոպտև Ս․, Տերյան Մ․, Սիմ ֆոնիկ երաժշտություն և գործիքային կոն ցերտ, տես Սովետական ՝՝Հայաստանի եժշտությունը: