«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Որոշ գիտնականների գնահատմամբ` ԴՍԴ-ի կողմից կյանքի ու արժանապատվության հավասարեցումը համոզիչ չէ: Ըստ պրոֆ. Իպսենի, եթե մարդու արժանապատվությունն ըմբռնենք իբրև հասարակական հարգանքի պահանջ, ապա դրա նախապայմանը, ըստ տրամաբանության, մարդու ծնված լինելն է: Բացի այդ, նրա կարծիքով, ԴՍԴ-ն խճճվում է անլուծելի հակասության մեջ, երբ մի կողմից թույլատրելի է համարում չծնված երեխային կյանքից զրկելը նաև առանց բժշկական ցուցումների<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (49)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)]</ref>, մյուս կողմից այդ նույն չծնված երեխային «անձեռնմխելի» մարդկային արժանապատվության կրող է համարում<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57; Տվյալ հարցին քննադատաբար է մոտենում նաև պրոֆ. Դրայերը` Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66.</ref>: Հետևաբար, հակառակ տարածված կարծիքի<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)], Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 51; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 14.</ref>, ''nasciturus''-ը տվյալ հիմնական իրավունքի կրող չէ<ref>Համոզիչ փաստարկներ տես Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66ff.</ref>:
 
Իբրև սուբյեկտիվ իրավունք` մարդու արժանապատվության հիմնական իրավունքն անհրաժեշտաբար դադարում է մարդու '''մահվամբ''': Իրավասուբյեկտությունից[[Իրավասուբյեկտություն]]ից, որը մահացածների մոտ իհարկե բացակայում է<ref>Մահացածի իրավասուբյեկտության վերաբերյալ պնդումը ոչ մի գիտնականի կողմից չի պաշտպանվում: Խնդրահարույց է անշուշտ Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 15` «ժամանակավոր իրավասուբյեկտ»:</ref>, պետք է տարբերել այն հարցը, թե արդյոք նրանք օժտված են մարդկանց կողմից հարգանքի ենթակա արժանապատվությամբ: Վերջինս հաստատվում է գիտնականների մեծամասնության կողմից<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 72; Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 53ff.</ref>, ինչը, իր հերթին, հաստատում է այն պնդումը, որ պետք է ''[[սուբյեկտիվ իրավունքըիրավունք]]ը'' տարբերել ''[[իրավական արժեքիցարժեք]]ից''<ref>Հիմնական իրավունքներով պաշտպանված '''իրավական արժեքի''' և '''հիմնական իրավունքի''', այսինքն` (մարդկային) ազատության և (սահմանադրաիրավական) ազատության իրավունքի տարբերակումն ունի լուրջ հետևանքներ.
 
1. Քանի որ ազատությունը` որպես հիմնական իրավունքների պաշտպանության արժեք, ոչ թե '''տրվում է''' պետության կողմից, այլ '''երաշխավորվում է''' հիմնական իրավունքով (իբրև սուբյեկտիվ-հանրային իրավունք), դրանից անհրաժեշտաբար բխում է, որ իրավական առումով թույլատրված է այն ամենը, ինչն իրավունքի նորմով կատեգորիկ '''արգելված չէ''': ԴՍԴ-ն ստիպված էր իր որոշմամբ հաստատել այս պնդումը ([http://www.servat.unibe.ch/dfr/bv084372.html BVerfGE 84, 372 (380)]` «Ինչն արգելված չէ, թույլատրված է»), քանի որ այն հիմնական իրավունքների ուսմունքում մինչ այդ ինքնին հասկանալի բան չէր: Կարճ ասած` ոչ թե քաղաքացու գործելու ազատությունը, այլ պետության կողմից դրա սահմանափակումը կարիք ունի լիազորության:
Տող 40.
Ըստ ԴՍԴ Մեֆիստո-Որոշման` հարգման պահանջի իրավունքը գործում է նաև իրավունքի կրողի մահից հետո<ref>Այսպես կոչված անձնավորության հետմահու ոտնահարում [https://www.bverfg.de/entscheidungen/rk20061019_1bvr040206.html BVerfG 19.10.2006 – 1BvR 402/06.]</ref>: Մարդու արժանապատվության անխախտելիության պահանջի հետ անհամատեղելի կլիներ, եթե թույլատրելի լիներ մարդուն, որին հատուկ է արժանապատվությունը անձ լինելու փաստի ուժով, նրա մահից հետո նվաստացնել ու ստորացնել: Հարգման պահանջի իրավունքի պաշտպանության պահանջ կարող են ներկայացնել մահացածի հարազատները<ref>[http://www.servat.unibe.ch/law/dfr/bv030173.html BVerfGE 30, 173 (194)]</ref>:
 
'''[[Իրավաբանական անձինքանձ]]ինք''', ինչպես նաև մարդկանց խմբերը, որպես այդպիսին, չեն գտնվում մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 99.</ref>: Պրոֆ. Զիլբերկուհլը, հիմնվելով Դաշնային վարչական դատարանի որոշումների վրա<ref>Տես ԳԴՀ Դաշնային վարչական դատարանի BVerwGE 86, 321 (328f.) որոշումը:</ref>, գտնում է, որ նաև մարդկանց խումբը, օրինակ` Գերմանիայում ապրող հրեաները[[հրեաներ]]ը, կարող է լինել մարդու արժանապատվության սահմանադրական դրույթի պաշտպանության օբյեկտ<ref>Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, Münster 2008, S. 263.</ref>:
 
===Հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջը===