«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
===Մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի որակը===
 
Իրավաբանական գրականության մեջ մինչ օրս վիճելի է այն հարցը, թե արդյոք մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը<ref>Տես օրինակ ՀՀ սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը]</ref> ինքնուրույն հիմնական իրավունք կարող է համարվել: Հռչակագրային անորոշության պատճառով ոմանք այն տեսակետն են պաշտպանում, որ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք չէ<ref>Marten/Papier (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa, Bd. I, 2004, S. 60ff; Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2008, Art. 1 Rdnr. 127.</ref>: Այնուամենայնիվ մասնագետների ճնշող մեծամասնությունը հաստատական պատասխան է տալիս տվյալ հարցին` փաստարկելով իր պնդումն այն բացառիկ կարևոր նշանակությամբ, որն ունի մարդու արժանապատվությունը<ref>Hufen, NJW 1999, S. 1504; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2000, Art. 1 Rdnr. 3.</ref>: ԴՍԴ-ն ևս հետևում է այս կարծիքին` հղիության ընդհատման վերաբերյալ իր առաջին որոշման մեջ տալով հետևյալ ձևակերպումը. «''Մարդկային կյանքը ... մարդու արժանապատվության կենսական հիմքն է և մնացած բոլոր [[հիմնական իրավունքներիիրավունք]]ների նախապայմանը''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (42)]</ref>:
 
Այսպիսով, մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթները պարունակում են հիմնական իրավունք, նույնիսկ եթե դրանք նշվեն նաև որպես «''առաջատար սահմանադրական սկզբունք''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv006032.html BVerfGE 6, 32 (36, 41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv045187.html BVerfGE 45, 187 (227)]</ref>, «''պետական լեգիտիմության նորմ''»<ref>Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, München 2009, Art. 1 Rdnr. 43.</ref>, «''սահմանադրական պետության արքիմեդյան կետ''»<ref>Haverkate: Verfassungslehre, 1992, S. 142. Մեջբերումն ըստ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 59.</ref> կամ սահմանադրության բարձրագույն իրավական արժեք<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40.</ref>: Այս հասկացական տարբերակումներն ընդգծում են միայն մարդու արժանապատվության ակնառու նշանակությունը: Հակառակ գրականության մեջ դեռևս արտահայտվող կասկածների`<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40. Rdnr. 124.</ref> պետք է ջանադրաբար պնդել, որ մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը ոչ միայն օբյեկտիվ իրավունք է, այլև, ինչպես մյուս բոլոր հիմնական իրավունքները, ունի սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ<ref>Այսպես են կարծում Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3ff; Kunig, in: von Münch/ Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutsch¬land, Bd. III, 1994, S. 26 f.</ref>: Պրոֆ. Շմիդտի կարծիքով`մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ առանց այդ էլ մարդու արժանապատվության ապահովմամբ է տոգորված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը: Եթե որևէ պետական մարմին խախտում է մի որևէ (հատուկ) հիմնական իրավունք, ապա դրա հետևանքով կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական նորմը<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 96.</ref>: