«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
=== Խաղողագործություն (այգեգործություն) ===
[[Պատկեր:Wine grapes04.jpg|300px|մինի|ձախից|Գեղարքունիքի մարզում Հանրապետությունում 2010-ին մթերվել է շուրջ 200 հազար տ խաղող։]]
Հայկական լեռնաշխարհը [[խաղող]]ի վազի վաղ մշակության վայրերից է, որի մասին վկայում են խաղողի վազի բազմաթիվ վայրի տեսակների առկայությունը, [[Կարմիր բլուր]]ի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասները, գինեգործական պարագաները և այլն։ Պեհածո ածխացած սերմերը հավաստում են, որ խաղողի այժմյան որոշ ([[Ոսկեհատ]], Գառան դմակ, Մսխալի, [[Արարատ]]ի և այլն) սորտեր ունեն տեղական ծագում։ [[Հայկական մանրանկարչություն]]ը, հուշարձանների վրա պահպանված խաղողի քանդակները, հայտնաբերված նյութ, մշակույթի մնացորդներն ու գրավոր հիշատակություններն արժեքավոր տեղեկություններ են տալիս միջնադարյան Հայաստանում զարգացած խաղողագործության մասին։
 
Տող 26 ⟶ 27՝
ՀՀ-ում խաղողագործության զարգացմանը նպաստել են նաև «Գոլդեն Գրեյփ Արմաս» և արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանի «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունների ծրագրերը։ [[2000]]-[[2010]] թվականներին ՀՀ-ում յուրաքանչյուր տարի միջին հաշվով հիմնվել է 237,3 հա խաղողի այգի։ [[2011]] թվականին խաղողի տնկարկների տարածությունը 16,7 հազար հա էր, համախառն բերքը՝ 229,6 հազար տ։
 
Առանձնացվում են [[Արարատյան դաշտ]]ի, Արարատյան գոգավորության նախալեռներ, Հյուսիս-արլ., [[Վայք]]ի, Զանգեզուրի խաղողագործական գոտիները, որտեղ մշակում են 22 տեխնիկական և 16 սեղանի սորտեր, որոնք բարձրորակ գինիների, տեսակավոր կոնյակների և հյութերի արտադրության հումք են։
 
=== Պտղաբուծություն ===