«Սինոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
ՍԻՆՈԴ (հուն․ oi3vo6og —հունարեն՝ հավաքույթ, ժողով), բարձրագույն հոգևոր անձանց ժողով մի շարք ուղղափառ և բողոքական [[Եկեղեցի|եկեղեցիներում]], Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմին XVIII դ․—XX դարի սկզբին։ [[Ռուսաստան|Ռուսաստանում]] ստեղծվել է 1721-ին՝ վերացված պատրիարքության փոխարեն։ Սինոդի իրավասության ներքո գտնվում էին զուտ եկեղեցական (եկեղեցական դոգմաների մեկնաբանություն, ծիսակատարությունների, աղոթքների կարգադրում), եկեղեցաոստիկանական (պայքար հերձվածողների և աղանդավորների դեմ, եկեղեցական բանտերի և գրաքննության վարույթ) բնույթի գործեր, եկեղեցավարչական և տնտեսական կառավարումը (եկեղեցական պաշտոնյաների նշանակում և ազատում, եկեղեցական գույքի տնօրինում) հոգևոր անձանց դատական գործը։ Սինոդը բարձրագույն մարմին էր նաև ընտանեկան իրավունքի որոշ հարցերով (ամուսնություն ազգականների հետ, ամուսնալուծություն)։ Սինոդի անդամներին բարձրագույն հոգևորականներից նշանակում էր կայսրը։ Սինոդի գործունեությունը վերահսկում էր օբերպրոկուրորը։ [[Սովետական Միություն|Սովետական]] կառավարության առաջին դեկրետներից մեկով Սինոդ, որպես պետ․ մարմին, վերացվեց, ապա ռուս, ուղղափառ եկեղեցու պատրիարքության վերականգնումից ([[1917]]) հետո վերստեղծվեց՝ որպես պատրիարքին կից զուտ եկեղեցական, խորհրդակցական մարմին (բարձրագույն հոգևորական աստիճանավորներից)։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, ըստ «Պոչոժենիեխ, 1837-ին ստեղծվեց նաև Ամենայն Հայոց կաթողի կոսին կից Սինոդ։ 1960-ական թվականներին եպիսկոպոսական Սինոդը հաստատվեց կաթոլիկ եկեղեցում։ Պատրիարքների գլխավորությամբ Սինոդներ կան [[Վատիկան|Վատիկանի]] հետ ունիայի մեջ գտնվող որոշ եկեղեցիներում՝ Ղպտական (ԵԱՀ), Հայկ․ ([[Լիբանան]]), Քաղդեական ([[Իրան]]) ևն։
{{ՀՍՀ}}-+-
[[Կատեգորիա:կրոն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սինոդ» էջից