«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
=== Հացահատիկային մշակաբույսեր ===
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|250px|մինի|աջից|Էրեբունի արգելոցում աճող վայրի ցորեն]]
Հանրապետությունում [[ցորեն]]ի հիմնական ցանքատարածությունները [[Շիրակ]]ի, [[Գեղարքունիք]]ի, [[Արմավիր]]ի, [[Սյունիք]]ի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։
 
Տող 13 ⟶ 14՝
Աշորան՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածույամբ մշակվում է լեռնային մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում [[եգիպտացորեն]] մշակվում է 17-րդ դարի վերջից, այդ մասին հիշատակում է [[Ղևոնդ Ալիշան]]ը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։
 
Վայրի հացազգի ([[ցորեն]], գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար [[Կոտայք]]ի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է [[Էրեբունի արգելոց]]ը։ Ոլորտի զարգացման համար [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարություն]]ը [[2007]] թվականից իրականցնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։
 
=== Խաղողագործություն (այգեգործություն) ===