«Սիմֆոնիկ երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ՀՍՀ}}[[Պատկեր:Concertkoor Haarlem 19-11-2010 Philharmonie.jpg|մինի|աջից|Ֆիլհարմոնիկ համերգ]]
'''ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ''', սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա,նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո)երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն,գերիշխում է գործիքային սկզբունքը։
Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիակոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ,ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից,գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար,քայլերգ, ընդհանրապես զվարճանքի,կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ,գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին [[XVI]] դ․ և [[XVII]] դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ(տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է [[XVIII]] դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես,[[Վիեննա]]կան դասական դպրոցը (Յո․ Հայդն, Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն)։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ [[XVIII]] դ․ վերջի [[XIX]] դ․ սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը [[Լ․ Բեթհովեն]]ի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։
[[XIX]] դ․ 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկպոեմներ, պատկերներ, ֆանտազիաներևն ([[Հ․ Բեռլիոզ]], [[Ֆ․ Մենդելսո]]ն, [[Ֆ․ Լիստ]],[[Մ․ Ֆրանկ]] և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը ([[Բ․ Սմետանա]],[[Ա․ Դվորժակ]], [[Յու․ Ավենսեն]], [[Լ․ Գրիգ]],[[Յա․ Սիբելիուս]] և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է [[Դ․ Մահլեր]]ի ստեղծագործության նշանակությունը։Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել [[XIX]] դ․ [[XX]] դ․ սկզբի ռուս կոմպոզիտորները([[Մ․ Դլինկա]], [[Ա․ Ռուբինշտեյն]], [[Մ․ Բալակիրև]], [[Ա․ Բորոդին]], [[Պ․ Չայկովսկի]], [[Ն․Ռիմսկի-Կորսակով]], ավելի ուշ՝ [[Ս․ Տանեն]],[[Ա․ Դլազունով]], [[Ս․ Ռախմանինով]], [[Ա․Ակրյաբին]], [[Վաս․ Կալիննիկով]], [[Ի․ Ստրավինսկի]] և ուրիշներ)։Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ [[Ն․ Մյասկովսկին]],[[Ս․ Պրոկոֆև]]ը, [[Դ․ Շոստակովիչ]]ը, [[Ա․ Խաչատրյան]]ը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը [[Ա․ Սպենդիարյան]]ն է («Երեք արմավենի»,[[1905]], «Ղրիմի էսքիզներ», [[1903]] և 1912,սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից,1923—24, «Երևանյան էտյուդներ», 1925ևն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդ-յանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, 1923,ևն)։ Հայկ․ Ա․ ե-յան զարգացման մեջ են
 
 
[[Կատեգորիա:երաժշտություն]]