«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Imgres.jpg|մինի]]
'''ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը''' (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։ ՄԻՊ-ն օժտված է Աժ-ի պատգամավորի համար նախատեսված անձեռնմխելիությամբ։ Նրա գործունեության այլ երաշխիքներ սահմանվում են օրենքով։ ՀՀ Մարդումարդու իրավունքների պաշտպաններ են եղել [[Լարիսա Ալավերդյան|Լարիսա Ալավերդյանը]] (2004-2006), [[Արմեն Հարությունյան|Արմեն Հարությունյանը]] (2006-2011),
2011-ից [[Կարեն Անդրեասյան|Կարեն Անդրեասյանն]] է։
 
== ՀՀ վերահսկիչ պալատը ==
 
ՀՀ վերահսկիչ պալատը(ՎՊ) անկախ մարմին է, որը, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի ([[2006]]) համաձայն, վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ՎՊ-ն տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ Աժ է ներկայացնում իր վերահսկող, աշխատանքների հաշվետվությունը։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Աժ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել ՎՊ-ի նախագահ։ [[2007]]-ից ՎՊ-ի նախագահը Իշխան Ջաքարյանն է։
 
== ՀՀ հանրային խորհուրդը ==
Տող 12.
պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների
ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։
ՀՀ ՀԽ-ն ստեղծվել է [[2008]]-ի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009-ի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։ ՀԽ նախագահին ([[2009]]-ից Վագգեն Մանուկյան) նշանակում է ՀՀ նախագահը։ ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։ ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։ Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլորտային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտականգիտնական 329 թեկնածու և 129 դարի, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635-ով (32,7 %)։
 
{{ՀՀ2012}}