«Հայաստանի տնտեսության արտաքին հատված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
== ՀՀ տնտեսության արտաքին հատված ==
 
Երկրի տնտեսության կարևոր ցուցանիշներից է միջազգային շուկայում նրա մասնակցության աստիճանը։ ՀՀ տնտեսության ներկա փուլում առաջնային է դարձել պետության արտաքին տնտեսական նպատակամետ քաղաքականությունը, որի խնդիրը ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումն է, արտաքին առևտրի ծավալների խթանումը։ Անկախացումից հետո ՀՀ-ն համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ առևտրատնտեսական կապերի, փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացման, եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։

Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար կարևոր էր հատկապես ՀՀ անդամակցությունն [[Առևտրի համաշխարհային կազմակերպություն|Առևտրի համաշխարհային կազմակերպության]]ը (ԱՀԿ), որի լիիրավ անդամ է [[2003]] թվականի փետրվարից։ ԱՀԿ անդամակցության շնորհիվ զգալիորեն աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) [[ծավալ]]ները, ընդունվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը ([[1994]]), որով ՕՈՒՆ-ի նկատմամբ ՀՀ-ն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն։ ՀՀ անկախացումից հետո արտաքին ապրանքաշրջանառության ծավալի աճ գրանցվել է [[1994]] թվականից՝ աշխարհի ավելի քան 90 երկրների հետ հաստատած տնտեսական կապերի շնորհիվ։ Սակայն ՀՀ-ի և նման երկրների համար արտաքին առևտրային գործառնությունների հաշվեմնացորդը, որպես կանոն, տարիներ շարունակ բացասական է։ ՀՀ-ի բաժինը համաշխարհային առևտրում շատ փոքր է (0,00003 %-ը)։ Այդուհանդերձ, հանրապետության արտաքին առևտուրն ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ ապրանքային կառուցվածքով շատ խիստ կենտրոնացված է. գլխավոր 5 առևտրային գործընկերներին բաժին է ընկնում ողջ արտաքին առևտրի մոտ 80 %-ը։ ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը [[2007]]-[[2010]] թվականներին ներկայացված է աղյուսակում։ [[2003]]-[[2005]] թվականներին ՀՀ-ից ԵՄ արտահանման ծավալն աճել է 75,2 %-ով, ԵՄ-ից ՀՀ ներմուծման ծավալը՝ 53,7 %-ով։ [[2011]] թվականին ՀՀ-ի և ԵՄ-ի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1608,2 մլն դոլար, որից արտահանումը՝ 607,4 մլն, ներմուծումը՝ 1000,8 մլն։ ՀՀ-ն, լինելով համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ մաս, մասնակցում է նաև կապիտալի միջազգային միգրացիայի գործնթացներին՝ բացառապես որպես կապիտալ ներմուծող երկիր՝ հիմնականում ՕՈՒՆ-ի տեսքով, որոնք հնարավորություն են տալիս ներգրավելու լրացուցիչ միջոցներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման առաջավոր փորձ, ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են արտաքին տնտեսական կապերը։ ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունի նաև փոխատվական կապիտալի ներգրավումը։ Սեփական միջոցների սահմանափակության պայմաններում միջազգային վարկերի ներգրավումը ՀՀ-ի համար խիստ կարևորվում է հատկապես տնտեսական բարեփոխումների իրականացման և տնտեսության արդիականացման պայմաններում։ Կապիտալի միջազգային միգրացիայի գործընթացներին ՀՀ-ի մասնակցությունը գնահատվում է ՀՀ միջազգային ներդրումային դիրքով (ՄՆԴ), որը մինչև օրս մշտապես բացասական է։ [[2000]] թվականի համեմատությամբ՝ ՀՀ ՄՆԴ-ն աճել է շուրջ 3 անգամ՝ [[2009]] թվականի դեկտեմբերի վերջին կազմելով -4059,08 մլն դոլար։
Ակտիվները կազմել են 4199 մլն դոլար, պարտավորությունները՝ 8258,07 մլն դոլար։ Այդ աճը պայմանավորված է հիմնականում արտասահմանյան պարտատոմսերում և պարտամուրհակներում ՀՀ ներդրումների ավելացմամբ։ Համաշխարհային տնտեսական հանրությանը ՀՀ-ի անդամակցությամբ պայմանավորված՝ խորացել է նաև ՀՀ-ից աշխատուժի արտագաղթը, միջպետական միգրացիայի գործնթացներում ՀՀ-ն վերածվել է աշխատուժի դոնոր երկրի ([[2002]]-[[2007]] թվականներին ՀՀ արտաքին միգրացիոն հոսքերի 94 %-ը կազմել են աշխատանքային միգրանտները, որոնց մեջ վերջին շրջանում մեծացել է գյուղաբնակների մասնաբաժինը)՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներով։ Արտագաղթածների մոտ 70 %-ը ՀՀ-ն լքել է [[1992]]-[[1994]] թվականներին։ [[1995]] թվականից հանրապետությունում նկատվել է միգրացիոն գործընթացների որոշակի կայունացում։ ՀՀ-ից արտագաղթածների 3/4-ը մեկնել է ԱՊՀ երկրներ, որի 80-85%-ը՝ [[Ռուսաստանի Դաշնություն]], մնացած 1/4-ի գրեթե կեսը՝ եվրոպական երկրներ, մոտ 40 %-ը՝ [[ԱՄՆ]] և այլն։ Այդ ամենի հետևանքով ՀՀ [[տնտեսություն|տնտեսությունն]] ավելի ու ավելի զգայուն է դառնում աշխատանքային միգրանտներին ընդունող երկրների տնտեսական և քաղաքական իրադրության փոփոխությունների նկատմամբ։
 
=== Վճարային հաշվեկշիռ ===