«Յուջին Սերնան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերնան'''(Cernan) Յուջին (ծնվել է 1934),ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի...»:
(Տարբերություն չկա)

12:13, 6 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերնան(Cernan) Յուջին (ծնվել է 1934),ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի կապիտան։ Ավարտել է Լաֆայեթի (նահանգ Ինդիանա) Պերդյուի համալսարանը (ստացել գիտությունների բակալավրի աստիճան) և Մոնթերեյի (նահանգ Կալիֆոռնիա) ԱՄՆ-ի ռազմածովային դպրոցը (ստացել գիտությունների մագիստրոսի աստիճան)։ Տիեզերագնացների խմբում է 1963թվականից։ 1966թվականի հունիսի 3—6-ը, Թ․ Ստաֆորդի հետ, որպես 2-րդ օդաչու,թռիչք է կատարել «Զեմինի-9» տիեզերանավով։ 1969թվականի մայիսի 18—26-ը, Թ․ Ստաֆորդի և Զ․ Ցանգի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972թվականի դեկտեմբերի 7—9-ը, ՝ Հ․Շմիտի և Ռ․էվանսի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-17» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Սենանը տիեզերքում (երեք թռիչքների ընթացքում) եղել է 566 ժ 16 ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։