«Սերմնավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմնավորում''', կենդանիների սեռական բջիջների՝ սպերմատոզոիդների և ձվաբջիջների հանդիպման պ...»:
(Տարբերություն չկա)

10:00, 6 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերմնավորում, կենդանիների սեռական բջիջների՝ սպերմատոզոիդների և ձվաբջիջների հանդիպման պրոցես, նախորդում է բեղմնավորմանը։ Սերմնավորմանը նպաստում է արական և իգական գամետների միաժամանակյա հասունացումը և արտազատումը։ Այդ պրոցեսները հաճախ կապված են շատ բարդ վարքային կոմպլեքս ռեակցիաների հետ և գտնվում են արտաքին միջավայրի գործոնների (տարվա եղանակ, օրվա տևողություն, ջերմաստիճան և այլն) ազդեցության ներքո։ Սերմնավորումը լինում է արտաքին և ներքին։ Արտաքին սերմնավորումը բնորոշ է ջրում ապրող կամ այնտեղ բազմացող կենդանիների մեծամասնությանը (շատ անողնաշարավորներ, ձկներ, անպոչ երկկենցաղներ), որոնք ձվաբջիջները և սպերմատոզոիդները դնում են ջրի մեջ, որտեղ և իրականանում է բեղմնավորումը։ Ներքին սերմնավորումը կատարվում է ցամաքային կենդանիների (սպունգներ, աղեխորշավորների մեծ մասը, որդեր, հոդվածոտանիներ, շնաձկնանմաններ, քիմերներ, որոշ ոսկրային ձկներ, պոզավոր երկկենցաղներ,սողուններ, թռչուններ և կաթնասուններ)օրգանիզմում։ Ներքին սերմնավորման ժամանակ սերմը ներմուծվում է էգերի սեռական ուղիները։ Կաթնասունների օրգանիզմում սերմնահեղուկում գտնվող սերմը ներմուծվում է հեշտոցի կամ արգանդի մեջ և այնուհետև սեռական օրգանների պատերի մկանային կծկման շնորհիվ շարժվում մինչև ձվատար խողովակ։ Այդտեղ է ընկնում նաև ձվաբջիջը և հանդիպում սպերմատոզոիդին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։