«Սպեկտր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 143 բայտ ,  6 տարի առաջ
(Նոր էջ «'''Սպեկտր''' (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, ֆիզիկայում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդու...»:)
 
 
==Էլեկտրաական ազդանշանի սպեկտր==
Էլեկտրական ազդանշանի սպեկտրը ազդանշանի հզորության, հոսանքի կամ լարման [[ամպլիտուդ|ամպլիտուդի]] հաճախային բաշխումն է: Որևէ ազդանշանի սպեկտր դիտում են սպեկտրի անալիզատորով կամ գտնում՝ այդ ազդանշանն արտահայտող ֆունկցիան վերածելով [[Ֆուրիեի շարքեր|Ֆուրիեի շարքի]] (պարբերական ֆունկցիաների դեպքում) կամ [[Ֆուրիեի ինտեգրալ|Ֆուրիեի ինտեգրալի]] (ոչ պարբերական ֆունկցիաների դեպքում): Տարբերում են [[գծային սպեկտրներ]], որոնցում Ֆուրիեի շարք կազմող առանձին ներդաշնակ բաղադրիչները բաժանված են վերջավոր հաճախային միջակայքերով, և հոծ սպեկտրներ, որոնք պարունակում են բոլոր հնարավոր հաճախականությունների ներդաշնակ բաղադրիչներ: Օրինակ՝ [[սինուսոիդական տատանում|սինուսոիդական տատանման]] սպեկտրը կազմված է մեկ հաճախականությունից (սպեկտրային մեկ գծից), իսկ հեռախոսային ազդանշանի սպեկտրը գրավում է հաճախականությունների հոծ շերտ՝ ~3 կից լայնությամբ:
 
==Օպտիկական սպեկտր==