«Մեծամոր (հնագույն բնակատեղի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մեծամոր''', հնագույն ամրոց-բնակատեղի [[Արարատյան դաշտ]]ում, [[Մեծամոր գետ]]ի ակունքներին մոտ, Հայաստանի Հանրապետության [[Արմավիրի մարզ]]ի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, [[Երևան]]ից մոտ 30 Կմ արևմուտք։ [[1965]] թվականից Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է [[Մեծամոր]]․։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրշանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում , ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արլ-ից պաշտպանվել է արհեստական խրամաա-շրապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ Մ․ մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միշնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են [[բրոնզ]]ի դարաշրշանի (վաղ, միշին և ուշ) փուլերին, վաղ և զարգացած [[երկաթ]]ի ժամանակաշրջանին (նախաուրարտական, ուրարտական և անտիկ), միջնադարին։ Մ․ Արարատյան դաշտի վաղ բրոնզի դարաշրշանի (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ) մշակույթի կենտրոններից մեկն է։ Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտ․ շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մ-ում զարգացած են եղել երկրագործությունը, [[անասնապահություն]]ը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մ-ի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն, և, ինչպես ուսումնասիրություններն են հավաստում, մ․ թ․ ա․ [[2800]]—[[2600]] թվականներին այնտեղ դիտվել է Սիրիուսի ծագելը (որի երևան գալը հավանաբար կապել են նոր տարվա սկզբի հետ և երկրպագել)։ Մ-ում բաց երկնքի տակ կատարվող ծիսական արարողություններին ծառայող զիկկուրատ-աստղադիտարանի և Մոխրաբլուրի մոնումենտալ աշտարակի ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում այդ [[տաճարներ]]ի շուրշը [[գյուղական համայնքներ]]ի համախմբման ու քաղաքների առաջացման հնարավորությունը, այսինքն՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում [[Հայկական լեռնաշխարհ]]ում «քաղաքային հեղափոխության» առկայությունը, որի հետևանքով խարխլվեցին նախնադարյան հասարակարգի հիմքերը։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրշանի զարգացման փուլերի միջև։ Վաղ [[երկաթ]]ի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11—9-րդ դդ․) Մ․ քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված [[ամրոց]]ում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտ․ քաղաքը բաղկացած է եղել միշին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։ Քաղաքն ունեցել է առանձին [[սրբատեղի]], որի մի հատվածը պահպանվել է «Կարմիր քարեր» կոչվող տեղամասում։ Պեղածո նյութերից երևում է, որ քաղաքի [[բնակչություն]]ը զբաղվել է արհեստներով, առևտրով» երկրագործությամբ, այգեգործությամբ բանջարաբոստանային մշակույթով։ Գոյություն է ունեցել ձուլման գործի հետ կապված խոշոր արտադրություն, որի մասին վկայում են աղյուսակերտ և գլանաձև ձուլարանները, դրանց մոտ հայտնաբերված թափոնների կույտերն ու ձուլման կաղապարները։ Մ-ում խոշոր չափերով զարգացած [[անասնապահություն]]ը նպաստել է գույքային շերտավորման խորացմանը։
{{ՀՍՀ}}
Ներկայումս ենթադրվում է, որ ՄծամորիՄեծամորի հնավայրը հավանաբար Մար Աբաս Կատինայի նկարագրած Հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրն է /Արամալի/, և Մ. Խորենացին օգտվելով Կատինայի գրառումներից` այն շփոթել է ավելի ուշ կառուցված բուն Արմավիրի /Արգիշտիխինիլի/ հետ, քանի որ 5-րդ դարում Արամալին գոյություն չուներ, իսկ Արգիշտիխինիլիի ավերակները դեռ պահպանվում էին, բացի այդ երկու քաղաքներն էլ իրենց աշխարհագրական դիրքով և նկարագրությամբ բավական նման են:
{{Հաբեթի սերունդները}}