«Ֆոտոնային բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

[[File:Երկչափ և Միաչափ.png|thumb|Միաչափ և երկչափ ֆոտոնային բյուրեղների օրինակներ]]
[[File:3D ֆոտոնային բյուրեղ.png|thumb|Եռաչափ ֆոտոնային բյուրեղի օրինակ]]
Ֆոտոնային բյուրեղները կարող են լինել ՝ միաչափ ({{lang-en|one dimensional կամ 1D }}), երկչափ ({{lang-en|two dimensional կամ 2D }}) կամ եռաչափ ({{lang-en|three dimensional կամ 3D }}), բոլոր վերը նշված ֆոտոնային բյուրեղների օրինակները բերված են նկարներում։
Ընդհանուր առմամբ միաչափ ֆոտոնային բյուրեղները դրանք այն դիէլեկտրիկ համակարգերն են, որոնք ունեն պարբերականություն տարածական միայն մեկ ուղությամբ,երկչափերը՝ երկու ուղղությամբ, եռաչափերը՝ երեք ուղղությամբ։ Այս սահմանումները սահմանափակումներ չեն դնում համակարգի միավոր բջջի երկրաչափական ձևի և չափերի վրա։ Միավոր բջիջը դա համակարգի այն միավոր բաղադրիչն է, որը կրկնվում է պարբերաբար և կազմում է պարբերական համակարգի հենքը։
Որպես միաչափ պարբերական համակարգերի օրինակներ կարելի է դիտարկել ցանկացած բազմաշերտ դիէլեկտրիկ համակարգեր որի շերտերտերը մերթընդմեջ փոփոխվում են մեկ դիէլեկտրիկից մույսը։Ընդ որում, դիէլեկտրիկները կարող են լինել երկուսը կամ ավելին և համակարգը կարող է ունենալ մեկից ավելի պարբերականություն։ Որպես երկչափ ֆոտոնային համակարգերի օրինակ կարելի վերցնել ցանկացած համակարգ, որի միավոր բջիջը կրկնվում է տարածական երկու ուղղություններով, ինչպես օչինակ, պատկերում բերված ֆոտոնային բյուրեղը, որի միավոր բջիջը դիէլեկտրիկ գլան է և պարբերական համակարգը ունի հեքսագոնային պարբերականություն (հեքսագոնային ({{lang-en|hexagonal }}) պարբերականությամբ օժտված են այն բյուրեղները, որոնց պարբերականության երկու ուղղությունները կազմում են 60<sup>օ</sup> անկյուն)։Որպես երկչափ ֆոտոնային բյուրեղի օրինակ կարելի է դիտարկել նաև պարբերական անցքերով դիէլեկտրիկ թիթեղները։
Անանուն մասնակից