«Սերմացու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմացու''', ցանանյութ, սերմեր,պտուղներ, պտղաբույլեր, բարդ պտղի մասեր, որոնք օգտագործվում են ցա...»:
(Տարբերություն չկա)

12:52, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերմացու, ցանանյութ, սերմեր,պտուղներ, պտղաբույլեր, բարդ պտղի մասեր, որոնք օգտագործվում են ցանքի համար։ Երբեմն սերմացուներ են անվանում նաև բույսերի այն մասերը, որոնք օգտագործվում են վեգետատիվ բազմացման համար(պալարներ, սոխուկներ և այլն)։ ԽՍՀՄ-ում սերմացուի ցանքային (ծլունակություն, մաքրություն, վարակվածություն, խոնավություն և 1000 սերմի զանգված) և սորտային (սորտային մաքրություն և որոշ կուլտուրաների համար տիպիկություն) որակի նկատմամբ հաստատված են պետական ստանդարտներ․ ցանքի համար թույլատրվում են կոնդիցիոն սերմեր։ Ցանքային և սորտային որակը որոշում են պետական սերմային տեսչությունները, կատարելով լաբորատոր վերլուծություն, գրունտային հսկողութուն և ցանքերի ապրոբացիա։ Ըստ ցանքային որակի և ստանդարտների համապատասխանության սերմացուն բաժանում են 3 դասի։ Ցուրաքանչյուրի համար նորմավորում են հիմնական կուլտուրայի սերմերի պարունակությունը, թափոնները,խառնուրդները, այլ բույսերի սերմերի քանակը (այդ թվում մոլախոտերի), ծլունակությունը և խոնավությունը։ Փափուկ ցորենի համար (աշնանացան և գարնանացան) հաստատվել են հիմնական կուլտուրայի սերմերի հետևյալ նորմաները (%-ներով)՝ առաջին դաս՝ 99, երկրորդ դաս՝ 98․5, երրորդ դաս՝97։ Ծլունակությունը (%-ներով) համապատասխանաբար՝ 95,92 և 90։ Ցանքի համար օգտագործում են I և II դասի սերմերը։ III դասի սերմերը թույլատրվում են որպես բացառություն միայն տնտեսության արտադրական դաշտերում։ Ըստ սորտային որակի սերմացուն բաժանում են 3 կարգի, որոնք բնութագրվում են սորտային մաքրության սահմանային նորմաներով (%-ներով)։ Հատիկային (այդ թվում հատիկաընդեղենի) կուլտուրաների մեծ մասի համար՝ I կարգը՝ )9,5%, И-ը՝ 98%, II 1-ը՝ 95%։ Սերմային ցանքերի համար թույլատրվում են I կարգի սերմերը, իսկ արտադրական ցանրերի համար՝ նաև II-ը և III-ը։ Սերմացուն պահեստավորելուց առաշ մաքրում և տեսակավորում են, եթե անհրաժեշտ Է՝ չորացնում են, իսկ ցանքից առաշ ենթարկում են նախացանքային մշակման։ Յուրաքանչյուր տնտեսությունում սերմացուի ցանքային և սորտային որակի մասին տեղեկությունները գրանցվում են սերմերի հաշվառման գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։